Sales consultant
«Վինո Վինո» ընկերությունը փնտրում է խորհրդատու վաճառող մասնագիտացված խանութ-սրահում աշխատելու համար:
Ապահովել հաճախորդների սպասարկման բարեհամբույր մոտեցում՝ ելնելով հաճախորդը միշտ առաջնահերթ է սկզբունքից ,
Խորհրդատվություն խանութում վաճառվող ապրանքների տեսականու վերաբերյալ, դրանց հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
Գնորդներին օգնության տրամադրում ապրանքի ընտրության հարցում՝ իրականացնելով դրանց անմիջական գովազդում հնարավոր վաճառքը խթանելու նպատակով,
Ապրանքների դասավորում, գնապիտակների առկայության և ճշգրտության ստուգում,
Դրամական միջոցների դրամարկղ մուտքագրում և ելքագրում, անհրաժեշտ վճարահաշվարկային փաստաթղթերի դուրսգրում,
Գործատուի հաստատած կարգով հաշվետվությունների իրականացում,
Ապրանքների և դրամական միջոցների ընթացիկ հաշվառում/գույքագրում,
Ապրանքների վաճառքի խթանմանը ուղղված միջոցառումների մասնակցում՝ ներկայացնելով գովազդվող ապրանքները։
Գործատուի հանձնարարությամբ՝ պաշտոնից և աշխատանքի նկարագրից բխող այլ հանձնարարությունների կատարում
Նոր գիտելիքներ արագ յուրացնելու ունակություն,
Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման հմտություններ,
Պատասխանատվության և կարգապահության զգացում,
Թիմում աշխատելու կարողություն,
Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է
Համակարգչային գիտելիքներ,
առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
1C ծրագրին տիրապետումը ցանկալի է
Ալկոհոլային և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն
Ուղարկել CV hr.vinovino@gmail.com հասցեով։