Leasing operations coordinator

"Telecom Armenia" OJSCYerevanstaffamfoilsithe 16/09/2026

Team Telecom Armenia ընկերությունը  փնտրում է Վարձակալության գործընթացի համակարգող, ով պատասխանատու կլինի Ընկերության շենք/շինությունների վարձակալության համար։ 

Կազմակերպել ընկերությանը պատկանող և/կամ ընկերության կողմից շահագործվող անշարժ գույքը վարձակալությամբ տալու գործընթացը։

Վարել բանակցություններ վարձակալության գների և պայմանների շուրջ։

Կազմակերպել տարածքների գեոդեզիական և չափագրման աշխատանքները:

Իրականացնել վերոնշյալ գործարքների փաստաթղթավորումը։

Կազմակերպել վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման գործառույթները`ըստ անհրաժեշտության։

Ուսումնասիրել վարձակալության ենթակա անշարժ գույքի շուկայական արժեքը։

Վերահսկել պայմանագրերի ժամկետները։

Կազմակերպել Ընկերության սեփական անշարժ գույքի օտարման գործընթացը։

Վերագրանցել սեփական անշարժ գույքը և համապատասխան փոփոխություններ կատարել վկայականներում։

Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտներում;

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;

Անշարժ գույքի շուկայի իմացություն;

Վերլուծական մտածողություն;

Բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;

Հաշվետվությունների վարման ունակություն;

Համագործակցելու և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;

Ժամանակը կառավարելու կարողություն;

Կազմակերպչական ձիրք;  

Համակարգչային գերազանց գիտելիքներ;

Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։

Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով`  hrm@telecomarmenia.am   էլ․ փոստի հասցեին: