Business Systems Analyst
Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Բիզնես համակարգերի վերլուծաբան, ով պատասխանատու կլինի տեխնիկական պահանջների ճիշտ ձևակերպման և համակարգերի անխափան աշխատանքը ապահովելու համար։
ՏՏ փոփոխությունների հարցումների վերլուծություն՝ կապված հաճախորդների սպասարկման, նոր ապրանքների և ծառայությունների մատուցման փոփոխությունների և դրանց իրագործելիության գնահատման հետ:
Մասնակցություն Ընկերության նախագծերին՝ ծրագրի սկզբնական փուլերում պահանջները բացահայտելու և ՏՏ համակարգերի վրա դրանց ազդեցությունը որոշելու նպատակով:
Առաջարկել օպտիմալ ՏՏ լուծումներ ընկերության նախաձեռնությունների համար:
Ընկերության գործընթացների շուրջ ՏՏ օպտիմալ որոշումների ուղղությամբ առաջարկությունների ներկայացում:
Կատարել հաստատում և/կամ բիզնեսի վերլուծություն՝ կախված փոփոխության հայտի տեսակից և շրջանակից:
Մասնակցել ՏՏ փոփոխությունների լրամշակման և ներդրման կառավարման գործընթացներին:
Խմբի պատասխանատվության շրջանակներում ինֆորմացիոն համակարգերի ֆունկցիոնալ նախագծերի մշակում և համաձայնեցնում:
Բարձրագույն կրթություն;
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
SQL հիմնարար սկզբունքների իմացություն;
ՏՏ ծառայությունների կառավարման հիմունքների իմացություն;
Վերլուծական մտածողություն;
Ժամանակը կառավարելու ունակություն;
Առաջնահերթությունների սահմանելու ու ճիշտ որոշումներ կայացնելու կարողություններ;
Հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
Թիմում աշխատելու և համագործակցելու հմտություններ;
MS Office գերազանց իմացություն;
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV հայերեն կամ անգլերեն լեզուներով hrm@telecomarmenia.am հասցեին:
Daoine Teagmhála
Luaite ag an bhfostóir san fhógra — le haghaidh ceisteanna agus d'iarratas.