Permitting and regulatory compliance specialist

RENSHIN Urban InvestmentsYerevanstaffamfoilsithe 28/08/2026

Մենք փնտրում Թույլտվությունների և նորմատիվային համապատասխանության մասնագետ , ով կհամակարգի թույլտվությունների և նորմատիվային համապատասխանության ամբողջ գործընթացը՝ ապահովելով փաստաթղթերի ամբողջականությունը և ճշգրտությունը, դիմումների ժամանակին մուտքագրումը, հետաձգելու կամ փոփոխությունների ռիսկերի կառավարումը, ինչպես նաև նորմատիվ պահանջներին համապատասխանությունը։ 

Մշակել և/կամ վերամշակել թույլտվությունների ստացման պլանները և ներկայացնել ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը։ 

Վերահսկել հավաքագրվող և մուտքագրվող փաստաթղթերի իրավական և ընթացակարգային ճշգրտությունը և ամբողջականությունը։ 

Վերահսկել քաղաքաշինական, տեխնիկական, բնապահպանական համաձայնեցումների և կադաստրային գրանցումների գործընթացները։ 

Կազմակերպել թույլտվություններին և նորմատիվային համապատասխանությանը վերաբերվող տեղեկատվության տրամադրումը՝ ներքին ստորաբաժանումներին, իրավաբանական խորհրդատուներին և պետական մարմիններին։ 

Վերահսկել թույլտվությունների պլաններով նախատեսված ժամկետները, նախապես հայտնաբերել խոչընդոտներ կամ ռիսկեր և զեկուցել ստորաբաժանման ղեկավարին, ներկայացնելով կանխարգելիչ գործողությունները։ 

Վարել ժամկետային փաստաթղթերի ռեգիստրը, ապահովելով դրա ամբողջականությունն ու ճշգրտությունը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում։ 

Կազմել և ներկայացնել ստորաբաժանման ղեկավարին թույլտվությունների պլանների իրականացման ամսական հաշվետվություններ։ 

Կազմակերպել թույլտվությունների և նորմատիվային համապատասխանության թիմի առօրյա աշխատանքը, բաշխել առաջադրանքները և վերահսկել կատարողականը։ 

Թույլտվությունների, նորմատիվ պահանջների և իրավական կարգավորումների խորը իմացություն։ 

Վերլուծական մտածողություն և ռիսկերի կառավարման կարողություններ։ 

Հաղորդակցման և համակարգման ունակություն պետական ու մասնավոր կառույցների հետ։ 

Excel-ի, MS Office-ի, DMS-ի և զեկուցման գործիքների խոր գիտելիքներ։

Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան՝ Իրավաբանություն, Կառավարում, Քաղաքաշինություն կամ այլ հարակից ոլորտում։ 

Ղեկավարման զարգացած հմտություններ։ 

Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։ 

Մենք նախագծում, ֆինանսավորում և ստեղծում ենք բարձրակարգ ու նորարարական քաղաքաշինական նախագծեր՝ կերտելով ապրելակերպի նոր ստանդարտներ։ Գործադրելով մեր թիմի փորձագիտական գիտելիքներն ու փորձը՝ ստեղծում ենք մնայուն քաղաքաշինական արժեքներ, որոնք շեշտադրում են քաղաքի փոխակերպման և կայուն զարգացման գաղափարը։ Մեր նախագծերում համատեղվում են ժամանակակից ապրելակերպի չափանիշները և իրականացման բարձր որակը՝ բոլոր փուլերում՝ նախագծումից մինչև շահագործում։

2002 թվականին հիմնադրվելու պահից ի վեր,  «Ռենշին» ընկերությունը  առանցքային դեր է խաղացել Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացման գործում՝ ոլորտին բերելով նոր մոտեցումներ և թարմություն։

Մեր կողմից տրամադրվող արտոնությունները․

Տարեկան մինչև  6 վճարովի աշխատանքային օրեր

Ամսական մինչև  6 ժամ վճարովի բացակայության իրավունք

Սպորտային ակումբի անդամակցություն

Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր

Անգլերենի դասընթացներ

Թիմային և կորպորատիվ միջոցառումներ