Community Stakeholder and Regulatory Affairs Specialist

RENSHIN Urban InvestmentsYerevanstaffamfoilsithe 28/08/2026
Níl an post seo fógartha a thuilleadh
Bhain an fhoinse an fógra anuas — ní féidir iarratas a dhéanamh tríd an nasc bunaidh a thuilleadh.

Մենք փնտրում ենք Համայնքային շահառուների և վերահսկողական մարմինների հետ հարաբերությունների կառավարման թիմի մասնագետ, ով կապահովի Ընկերության արդյունավետ համագործակցությունը համայնքային շահառուների, տեղական ինքնակառավարման և պետական վերահսկողական մարմինների հետ։ Նա պատասխանատու է լինելու շահառուների նույնականացման, քարտեզագրման, ներգրավման, պաշտոնական հաղորդակցության ապահովման, դիմում-բողոքների կառավարման և համապատասխան փաստաթղթաշրջանառության իրականացման համար՝ Ընկերության ներքին ընթացակարգերին և գործող օրենսդրությանը համապատասխան

Իրականացնել պրոյեկտների շրջանակներում համայնքային շահառուների, պետական և վերահկողական մարմինների նույնականացում, դասակարգում և ռիսկի գնահատում։ 

Մշակել, վարել և պարբերաբար թարմացնել համայնքային շահառուների և վերահկողական մարմինների քարտեզագրումը՝ ապահովելով դրանց ամբողջականությունն ու արդիականությունը։ 

Մշակել և ներկայացնել հաստատման շահառուների հարաբերությունների կառավարման պլանը։ 

Կազմակերպել և համակարգել հանդիպումներ, հանրային քննարկումներ, լսումները, խորհրդակցություններ և այլ հաղորդակցման միջոցառումներ։ 

Նախապատրաստել պաշտոնական գրություններ, հաշվետվություններ, տեղեկանքներ համայնքային և պետական վերահկողական շահառուներին։ 

Վարել ստացված դիմումների, բողոքների, հարցումների, ինչպես նաև համայնքային և պետական վերահկողական շահառուներից ստացված այլ ցանկացած մտից գրությունների ռեգիստրը։ 

Համակարգել Ընկերության ներքին ստորաբաժանումների միջև աշխատանքը՝ համայնքային և պետական վերահկողական շահառուներին վերաբերվող հարցերով։ 

Կազմել և ներկայացնել համայնքային և պետական վերահկողական շահառուների հետ հարաբերությունների ընթացիկ կարգավիճակի և ռիսկերի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։ 

Բացահայտել իրավական, գործառնական և հեղինակային ռիսկերը և առաջարկել կանխարգելիչ միջոցառումներ։ 

Ապահովել փաստաթղթերի վարումը և արխիվացումը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում (DMS)։ 

Տարբեր սոցիալական շերտերի շահառուների հետ հաղորդակցության զարգացած հմտություն։ 

ՀՀ քաղաքաշինության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի իրավական կարգավորումների իմացություն։ 

Պաշտոնական գրագրության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ։ 

Բանակցությունների, հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման զարգացած կարողություններ։ 

Պաշտոնական գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն 

 Հաշվետվությունների մշակման գործիքների իմացություն։ 

Բարձրագույն կրթություն՝ Իրավագիտություն, Կառավարում, Քաղաքաշինություն, Միջազգային հարաբերություններ կամ հարակից ոլորտ։ 

Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ պետական մարմինների, քաղաքաշինական նախագծերի կամ շահառուների կառավարման ոլորտում։

Մենք նախագծում, ֆինանսավորում և ստեղծում ենք բարձրակարգ ու նորարարական քաղաքաշինական նախագծեր՝ կերտելով ապրելակերպի նոր ստանդարտներ։ Գործադրելով մեր թիմի փորձագիտական գիտելիքներն ու փորձը՝ ստեղծում ենք մնայուն քաղաքաշինական արժեքներ, որոնք շեշտադրում են քաղաքի փոխակերպման և կայուն զարգացման գաղափարը։ Մեր նախագծերում համատեղվում են ժամանակակից ապրելակերպի չափանիշները և իրականացման բարձր որակը՝ բոլոր փուլերում՝ նախագծումից մինչև շահագործում։

2002 թվականին հիմնադրվելու պահից ի վեր,  «Ռենշին» ընկերությունը  առանցքային դեր է խաղացել Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացման գործում՝ ոլորտին բերելով նոր մոտեցումներ և թարմություն։

Մեր կողմից տրամադրվող արտոնությունները․

Տարեկան մինչև  6 վճարովի աշխատանքային օրեր

Ամսական մինչև  6 ժամ վճարովի բացակայության իրավունք

Սպորտային ակումբի անդամակցություն

Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր

Անգլերենի դասընթացներ

Թիմային և կորպորատիվ միջոցառումներ