Sales Consultant

"Natali Pharm" LLCYerevanstaffamfoilsithe 16/09/2026

«Նատալի Ֆարմ Դեղատուն» ՍՊԸ - ն աշխատանքի է հրավիրում վաճառող խորհրդատուների Երևան քաղաքի հետևյալ մասնաճյուղերում աշխատելու համար՝

ք. Երևան. Մովսես Խորենացու փող., 47 շենք (նորաբաց դեղատուն)

ք. Երևան. Էդուարդ Իսաբեկյան փող., 1/2 շենք (նորաբաց դեղատուն)

ք. Երևան. Լվովյան փողոցի 14/1 (նորաբաց դեղատուն)

ք. Երևան.Դավիթաշեն. 3-րդ թաղ.25/5

ք. Երևան. Լենինգրադյան 29/14 շ., 284 տարածք

ք. Երևան. Մաշտոցի պող. 15 շ. թիվ 165

« Նատալի Ֆարմ Դեղատուն » - ը կարևորում է ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև մարդկային վերաբերմունքը, թիմային աշխատանքը և շարունակական զարգացումը։ Մենք առաջարկում ենք անվտանգ, աջակցող և ուսուցողական աշխատանքային միջավայր։

Ներկայացնել տեսականու հատկանիշները և օգտագործման եղանակները,

Սպասարկել հաճախորդներին և տրամադրել խորհրդատվություն,

Հետևել ապրանքների համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,

Պահպանել սպասարկման և մասնագիտական էթիկայի բարձր մակարդակ:

Ուսուցման արդյունքում ամբողջությամբ տիրապետել տեսականուն,

Հաճախորդներին բարեհամբույր և ճշգրիտ սպասարկում,

Արագ կողմնորոշվելու ունակություն,

Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,

Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ:

Աշխատավարձը սկսած 100.000 դրամից՝ կախված մասնագիտական գիտելիքներից, հմտություններից և աշխատանքային փորձից Գործում է ճկուն բոնուսային համակարգ, ինչպես նաև հավելյալ ուսումնական ծրագրեր։

Աշխատանքային ժամերը 09:00-15:30, 15:30-22:00, աշխատանքային ժամերը փոփոխվում են կախված սեզոնային պայմաններից (ամառ, ձմեռ):

Մանրամասների համար զանգահարել 095 55-84-18 և 095 11-21-56 հեռախոսահամարներով մինչև ժամը՝ 18:00:

Եթե ցանկանում եք աշխատել կայուն կազմակերպությունում և զարգանալ մասնագիտական թիմում՝ սպասում ենք Ձեր դիմումին։