HR & Recruitment Assistant
Margaryan Business Group-ը փնտրում է նախաձեռնող, հաղորդակցվող և կազմակերպված HR & Recruitment Assistant, ով կմիանա մեր թիմին և կաջակցի HR գործընթացների կազմակերպմանն ու զարգացմանը։
Աջակցել ընկերության հավաքագրման գործընթացի ամբողջական կազմակերպմանը՝ հաստիքների հայտարարությունների տեղադրումից և CV-ների նախնական դիտարկումից մինչև թեկնածուների հետ հաղորդակցություն, մասնագետների ակտիվ որոնում և հարցազրույցների համակարգում՝ HR Manager-ի մասնակցությամբ։
Իրականացնել թեկնածուների ակտիվ որոնում տարբեր հարթակներում, այդ թվում՝ LinkedIn-ում, անհրաժեշտության դեպքում անհատապես կապ հաստատել համապատասխան մասնագետների հետ և ներկայացնել աշխատանքի հնարավորությունը։
Աջակցել աշխատակիցների ներգրավվածության և մոտիվացիայի բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև կազմակերպել թիմային և գրասենյակային միջոցառումներ։
Մասնակցել նոր աշխատակիցների onboarding գործընթացի և ներքին աշխատանքային ուղեցույցների մշակմանն ու կատարելագործմանը։
Աջակցել աշխատակիցների գնահատման համակարգի մշակման և ներդրման գործընթացին։
Աջակցել HR Manager-ին ընթացիկ աշխատանքների կազմակերպման և իրականացման հարցում։
Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է սոցիոլոգիայի, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում։
Աշխատանքային փորձը recruitment կամ HR ոլորտում ցանկալի է, բայց պարտադիր չէ․ կարևոր է սովորելու և զարգանալու մոտիվացիան։
Գերազանց հաղորդակցման և մարդկանց հետ արդյունավետ շփվելու ունակություն։
Թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու հմտություններ։
Բարձր պատասխանատվության զգացում, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Բազմաթիվ առաջադրանքներ համակարգելու, առաջնահերթությունները ճիշտ դասավորելու և ժամանակը արդյունավետ կառավարելու կարողություն։
LinkedIn-ի և recruitment այլ հարթակների օգտագործման հմտություն կամ սովորելու պատրաստակամություն։
Microsoft Office-ի իմացություն։
Հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցման լավ հմտություններ։
Անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Եթե կարծում ես, որ այս դերը համապատասխանում է քեզ, ուղարկիր քո CV-ն hr@mbgroup.am հասցեին` 'Subject' դաշտում անպայման նշելով պաշտոնի անվանումը 'HR & Recruitment Assistant' և միացիր Margaryan Business Group-ի թիմին։
Daoine Teagmhála
Luaite ag an bhfostóir san fhógra — le haghaidh ceisteanna agus d'iarratas.