HR Հավաքագրման Մասնագետ
«ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր» Ընկերությունը փնտրում է նախաձեռնող, պատասխանատու և մասնագիտական զարգացման ձգտում ունեցող Հավաքագրման Մասնագետի, ով կմիանա Մարդկային ռեսուրսների թիմին և կաջակցի ընկերության հավաքագրման գործընթացների արդյունավետ իրականացմանը։
Իրականացնել ամբողջ հավաքագրման գործընթացը՝ ընկերության կարիքներին և հաստատված պլաններին համապատասխան,
Հստակեցնել և թարմացնել հաստիքների աշխատանքի նկարագրությունները, տեղադրել թափուր հաստիքների հայտարարություններ համապատասխան հարթակներում,
Իրականացնել թեկնածուների ակտիվ որոնում և նախնական screening,
Անցկացնել թեկնածուների հեռախոսային և առցանց հարցազրույցներ,
Կազմակերպել և համակարգել թեկնածուների ընտրության հետագա փուլերը,
Ապահովել թեկնածուների հետ արդյունավետ և ժամանակին հաղորդակցություն հավաքագրման ամբողջ գործընթացում,
Համագործակցել hiring manager-ների հետ հավաքագրման գործընթացի բոլոր փուլերում,
Պատրաստել հավաքագրման վերաբերյալ պարբերական հաշվետվություններ և վերլուծություններ,
Աջակցել հավաքագրման գործընթացների շարունակական բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը։
Առնվազն 1-2 տարվա փորձ ՄՌԿ/Հավաքագրման ոլորտում,
Բարձրագույն կրթություն՝ ՄՌԿ կամ հարակից ոլորտում,
FMCG ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
MS Office-ի և այլ անհրաժեշտ թվային գործիքների լավ տիրապետում,
Հաղորդակցման և հարցազրույց վարելու զարգացած հմտություններ,
Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու ունակություն,
Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպվածություն,
Նախաձեռնողականություն, ճկունություն և արդյունքներին միտված մոտեցում,
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։