Senior Risk Data Scientist

Inecobank CJSCYerevanstaffamfoilsithe 12/11/2026
Riachtanach:PythonAI

Հիմնական պարտականություններ

  • Ռիսկերի գնահատման և բանկային այլ կիրառությունների համար մեքենայական ուսուցման (ML) և վիճակագրական մոդելների նախագծում, մշակում, ներդրում և շարունակական կատարելագործում։
  • ՏՏ և բիզնես թիմերի հետ համագործակցություն՝ մոդելներն ու լուծումները Բանկի գործառնական գործընթացներում ինտեգրելու նպատակով։
  • Ժամանակակից մեքենայական ուսուցման (ML) և արհեստական բանականության (AI) մեթոդների ուսումնասիրություն և ռիսկերի կառավարման ոլորտում դրանց գործնական կիրառման առաջարկների ներկայացում։
  • Հաշվետվությունների և վահանակների (dashboards) պատրաստում՝ բարդ վերլուծությունների արդյունքները գործնական և կիրառելի բիզնես եզրահանգումների վերածելու նպատակով։
  • Մոդելների և լուծումների պատշաճ փաստաթղթավորման, վերարտադրելիության, ներդրման (deployment) և բացատրելիության ապահովում։
  • Բանկի ներքին կանոնակարգերով սահմանված կամ անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ պարտականությունների կատարում։

Պահանջվող որակավորումներ

  • Տվյալների գիտության (Data Science), մեքենայական ուսուցման (ML), վիճակագրական մոդելավորման կամ կանխատեսող վերլուծության (Predictive Analytics) ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։ Բանկային, վարկային սքորինգի կամ ֆինանսական ռիսկերի ոլորտում փորձը կհամարվի մեծ առավելություն։
  • Բարձրագույն կրթություն՝ Տվյալների գիտության, Համակարգչային գիտությունների, վիճակագրության, մաթեմատիկայի, տնտեսագիտության կամ հարակից քանակական ուղղությամբ։
  • Python-ի խորացված իմացություն (pandas, NumPy, scikit-learn և այլ ML գրադարաններ) և SQL-ի խորացված իմացություն՝ հարաբերական տվյալների բազաների և մեծածավալ տվյալների հետ աշխատելու փորձով։
  • Մեքենայական ուսուցման մոդելների գնահատման և վավերացման մեթոդաբանությունների խորը իմացություն, մասնավորապես՝ ծառային (tree-based) և boosting մեթոդների վերաբերյալ։
  • Տարբերակների կառավարման (version control) փորձը և vibe-coding հմտությունները կհամարվեն առավելություն։
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։

Անձնական հատկանիշներ

  • Ուժեղ վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կառուցվածքային մոտեցում։
  • Բարդ խնդիրներն ինքնուրույն ղեկավարելու և լուծումների համար պատասխանատվություն ստանձնելու կարողություն։
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ, այդ թվում՝ տեխնիկական արդյունքները ոչ տեխնիկական շահակիցներին հասկանալի կերպով ներկայացնելու և տարբեր թիմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
  • Առաջնահերթությունները ճիշտ սահմանելու և վերջնաժամկետները պահպանելու կարողություն՝ ապահովելով հուսալի արդյունքներ։
  • Փորձը կիսելու և կրտսեր մասնագետներին մենթորություն տրամադրելու պատրաստակամություն։