Head of the digital (crypto) assets department

"INCORE" CJSCYerevanstaffamfoilsithe 26/08/2026
Níl an post seo fógartha a thuilleadh
Bhain an fhoinse an fógra anuas — ní féidir iarratas a dhéanamh tríd an nasc bunaidh a thuilleadh.
Lead

Մենք Հայաստանում գործող լիցենզավորված ներդրումային ընկերություն ենք, որն ընդլայնում է Թվային ակտիվների ստորաբաժանումը ։ Մեր նպատակն է կապել ավանդական ֆինանսական շուկաները թվային ակտիվների էկոհամակարգի հետ՝ մանրածախ, կորպորատիվ և պրոֆեսիոնալ ներդրողներին առաջարկելով անվտանգ, կարգավորող պահանջներին համապատասխան և ինստիտուցիոնալ չափանիշներին համահունչ ֆինանսական ծառայություններ։ Թվային ակտիվների հետ կապված ծառայությունների մատուցման համար կարգավորող մարմնի համապատասխան թույլտվության ստացման գործընթացի ավարտական փուլին զուգահեռ՝ մենք ձևավորում ենք մեր թիմը և նախապատրաստում Թվային ակտիվների ստորաբաժանումը լիարժեք գործունեության մեկնարկին։ Մենք փնտրում ենք մոտիվացված մասնագետի, ով հետաքրքրված է բլոկչեյն տեխնոլոգիաներով, կրիպտոակտիվներով և թվային ֆինանսների ապագայով։

Խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին կրիպտոակտիվներում և թվային ակտիվներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։

Իրականացնել և ուղեկցել թվային ակտիվների գնման, վաճառքի և փոխանակման գործարքները։

Համագործակցել միջազգային կրիպտոարժութային բորսաների, OTC (արտաբորսայական) գործարքների կողմերի, իրացվելիություն ապահովող կազմակերպությունների և պահառուների հետ։

Հետևել թվային ակտիվների շուկաների, բլոկչեյն էկոհամակարգերի և Web3 ոլորտի զարգացող միտումներին։

Պատրաստել շուկայի ուսումնասիրություններ, ներդրումային հաշվետվություններ և վերլուծական նյութեր։

Աջակցել ինստիտուցիոնալ և մասնավոր հաճախորդների ներգրավման և սպասարկման գործընթացներին։

Ապահովել ներքին քաղաքականությունների, AML/KYC ընթացակարգերի և կարգավորող պահանջների պահպանումը։

Սերտորեն համագործակցել Համապատասխանության, Իրավաբանական, Գործառնական և Ներդրումային ստորաբաժանումների հետ։

Նպաստել Ընկերության ներդրումային պրոդուկտների և ծառայությունների առաջխաղացմանն ու խաչաձև վաճառքին (cross-selling) տարբեր բիզնես ուղղություններով։

Անհրաժեշտության դեպքում համագործակցել ՀՀ Կենտրոնական բանկի հետ՝ կարգավորող և գործառնական հարցերի շրջանակում։

Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, համակարգչային գիտությունների, մաթեմատիկայի կամ հարակից ոլորտում։

Պարտադիր աշխատանքային փորձ կրիպտոակտիվների, թվային ակտիվների, ֆինտեխի, ներդրումային բանկային գործունեության, բրոքերային ծառայությունների, բորսաների կամ ֆինանսական ծառայությունների ոլորտում։

Բլոկչեյն տեխնոլոգիաների, կրիպտոակտիվների, թվային դրամապանակների և թվային ակտիվների ենթակառուցվածքների խորքային իմացություն։

Bitcoin, Ethereum, Solana, stablecoin-ների, թոքենիզացիայի և ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) վերաբերյալ գիտելիքներ։

Ուժեղ վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ։

Հաղորդակցման և կազմակերպչական բարձր հմտություններ։

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների մասնագիտական մակարդակի իմացություն։

Ֆինանսական շուկաների, արժեթղթերի և ներդրումային պրոդուկտների իմացություն։

Ինստիտուցիոնալ թվային ակտիվների պահառության լուծումների՝ Fireblocks, Copper, Ledger Enterprise կամ համանման համակարգերի հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։

Բլոկչեյն վերլուծության և համապատասխանության գործիքների՝ Chainalysis, TRM Labs, Elliptic, Crystal կամ համանման համակարգերի հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ( AML/CFT ) միջազգային ստանդարտների և պատժամիջոցների համապատասխանության պահանջների իմացություն։