Ֆինանսական մոնիթորինգի ծառայություն։ Պատժամիջոցների համապատասխանության ապահովման առաջատար մասնագետ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Ֆինանսական մոնիթորինգի ծառայության Պատժամիջոցների համապատասխանության ապահովման առաջատար մասնագետի, ով պատասխանատու է լինելու ստորև պարտականությունները կատարելու համար
Բանկի հաճախորդների, նրանց հետ գործարար հարաբերությունների և իրականացվող գործարքների դիտարկում,
Հաճախորդների ռիսկերի գնահատում, վերանայում և կառավարում։
Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության բացահայտման նպատակով վերլուծությունների իրականացում, դրանց արդյունքների փաստաթղթավորում,
Գործարքի հաստատում, մերժում, գործարար հարաբերության դադարեցում, կասեցում, գույքի սառեցում,
Տնտեսական պատժամիջոցներին առնչվող գործարքների վերաբերյալ ազդակների ուսումնասիրում և դրանց շրջանցման հնարավոր փորձերի կասեցում,
Միջազգային կառույցների կողմից սահմանված պատժամիջոցների զարգացումներին հետևում, դրանց վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում,
Օրենքների և Բանկի ներքին իրավական ակտերի իմացություն,
Անմիջական ղեկավարի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում,
Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում։
Բարձրագույն կրթություն,
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
Համապատասխան որակավորման վկայականի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
OFAC-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և Մեծ Բրիտանիայի HMT-ի պատժամիջոցների վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն,
Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
Բանկային օրենսդրության իմացություն,
Համակարգչային գիտելիքներ,
Լեզուների իմացություն,
Հաղորդակցման հմտություններ,
Վերլուծական հմտություններ,
Կատարողական ցուցանիշների ապահովման ունակություն,
Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում,
Փորձով և գիտելիքով կիսվելու հմտություն նոր աշխատակցի մենթոր լինելու համար,
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: