Խորհրդատու Ք․ Երևան

IDBank CJSCYerevanstaffamfoilsithe 26/08/2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Խորհրդատուի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար․

Բանկ այցելած հաճախորդների կարիքների բացահայտում,

Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և Բանկի պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,

Բանկոմատների և վճարային տերմինալների  մասով հաճախորդներին խորհրդատվության մատուցում,

Նոր, վերաթողարկված կամ առգրավված պլաստիկ քարտերի ընդունում, տրամադրում հաճախորդներին,

Հաճախորդներին իրենց հաշիվների և այլ ծառայությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրում, սպասարկում,

Հաճախորդներից Բանկի ծառայություններին վերաբերող դիմումների ընդունում, ընթացքի ապահովում,

Հաճախորդների կողմից հնչեցված հարցերի և բարձրացված խնդիրների լիարժեք պարզաբանում և լուծում, առաջացած խնդիրներին արագ արձագանքում, հետադարձ կապի ապահովում,

Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների և առաջարկությունների ընդունում, հետագա ընթացքի ապահովում, հետադարձ կապի ապահովում։

Բարձրագույն կրթություն,

Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում դիտվի որպես առավելություն,

Համակարգչային ծրագրերի իմացություն /MS Office/,

Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,

Հաճախորդների արդյունավետ սպասարկման հմտություններ,

Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,

Աշխատանքի ճիշտ կազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ,

Բանակցելու  և խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ,

Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,

Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն,

Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝  ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/ :