Անհատական մենեջեր։ Պրեմիում բանկային ծառայությունների վարչություն

IDBank CJSCYerevanstaffamfoilsithe 03/09/2026

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված թիմակցի, ով կմիանա Բանկին որպես Անհատական մենեջեր Պրեմիում բանկային ծառայությունների վարչությունում։

Հաճախորդների հետ համապատասխան պայմանագրերի կնքում, պայմանագրի դադարեցում, փոփոխություն,

Ավանդային հաշիվների բացում և սպասարկում, 

Վարկային գործընթացի իրականացում՝ ներքին իրավական ակտերով սահմանված բոլոր գործընթացներով,

Վճարային քարտերի դիմումների ընդունում և սպասարկում, 

Անհատական պահատեղերի վարձակալության պայմանագրերի կնքում և սպասարկում,

Հաճախորդներին էլ․ համակարգերի տրամադրում և սպասարկում

Դրամարկղային գործառնությունների իրականացում

Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում,

Պարտատոմսերի վաճառքի իրականացում,

Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,

Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված միջնորդավճարների և այլ վճարների գանձման իրականացում,

Հաճախորդների կողմից ներկայացված վճարային փաստաթղթերի ընդունում, ստուգում և մուտքագրում «Գործառնական օր» ծրագիր։

Բարձրագույն կրթություն 

Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ

ՀՀ բանկային օրենսդրության իմացություն

Համակարգչային գիտելիքներ – MS Office, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հայերենի, անգլերենի և ռուսերենի լեզուների գերազանց իմացություն

Հաղորդակցման և ներկայացման հմտություններ

Խաչաձև վաճառքի հմտություններ,

Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն 

Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն

Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: