Բիզնես գործընթացների կառավարման բաժնի ղեկավար
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով․
Բաժնի աշխատանքների կազմակերպում, վերահսկում։
Բաժնի աշխատակիցների կողմից իրականացվող գործընթացների ուսումնասիրությունների վերլուծություն, գնահատում։
Բանկում գործող բիզնես գործընթացների բարելավման ուղղությամբ Բանկի տարբեր ստորաբաժանումների կողմից նախաձեռնված նախագծերի հավաքագրում, համապատասխան նյութերի պատրաստում, Բանկում գործող համապատասխան կոմիտեներին դրանց ներկայացման համակարգում։
Բանկում իրականացվող գործընթացներում թերությունների և խնդիրների բացահայտում և դրանց վերացմանն ու օպտիմալացմանն ուղղված միջոցառումների առաջարկների ներկայացում։
Բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակում և ներդրում։
Այլ ստորաբաժանումների կողմից նոր կամ փոփոխման ներկայացվող գործընթացների ուսումնասիրություն և դրանց գծով դիրքորոշման ներկայացում, ներգրավվածություն։
Բիզնես գործընթացների թվայնացմանն ուղղված նախագծերի շրջանակներում գործընթացների ուսումնասիրություն և առաջարկների ներկայացում։
Ներդրված փոփոխութունների և բարելավումների պրակտիկ կիրառման մոնիթորինգի կազմակերպում, վերլուծություն։
Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից ոլորտում,
Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում, որից առնվազն 3 տարվա փորձ ղեկավար հաստիքում։
Ղեկավարման հմտություններ,
Կոնֆլիկտների կառավարում,
Հաղորդակցման հմտություններ,
Միջանձնային հարաբերությունների կարևորում, թիմային մտածողություն, միկրոմենեջմենթի բացակայություն, օբյեկտիվություն
Համակարգչային գիտելիքներ (MS office, PowerPoint, LSoft)
Լեզուների իմացություն (Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն)
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն,
Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը / https://idbank.am/ / ։