ՏՏ ծրագրերի ապահովման և օպերացիոն ղեկավար

Gulf ArmeniaYerevanstaffamfoilsithe 15/09/2026

GULF ARMENIA-ն փնտրում է փորձառու և մոտիվացված ՏՏ ծրագրերի ապահովման և օպերացիոն ղեկավարի

Վերահսկել ՏՏ ենթակառուցվածքի տեղադրումը, կարգավորումը և սպասարկումը լցակայաններում և գրասենյակային տարածքներում, ներառյալ՝ սերվերները, ցանցերը, աշխատանքային կայանները, POS համակարգերը, տեսահսկման/անվտանգության համակարգերը և կապի սարքավորումները։

Տրամադրել ՏՏ աջակցություն աշխատակիցներին և կայանի անձնակազմին՝ լուծելով ապարատային և ծրագրային ապահովման, ցանցային կապի, տպիչների, POS համակարգերի և մուտքի իրավունքների հետ կապված խնդիրները՝ ապահովելով համակարգի աշխատանքի նվազագույն ընդհատումներ։

Կարգավորել, սպասարկել և մշտադիտարկել MikroTik երթուղիչներն (routers) ու firewall-ները, ներառյալ՝ VPN թունելները, NAT-ը, firewall-ի կանոնները, երթուղղորդումը, թողունակության կառավարումը և ցանցային հասանելիության քաղաքականությունները։

Կարգավորել, սպասարկել և մշտադիտարկել Fortinet FortiGate firewall-ները (FortiOS)՝ ներառյալ անվտանգության քաղաքականությունները, NAT-ը, IPsec/SSL VPN թունելները, SD-WAN-ը, ցանցի սեգմենտավորումը (POS-ի, տեսահսկման, գրասենյակային և արդյունաբերական ցանցերի առանձնացումը) և UTM մոդուլները՝ IPS, հակավիրուսային պաշտպանություն, վեբ-ֆիլտրում (web filtering), հավելվածների վերահսկում (application control)։

Կառավարել և սպասարկել Fortinet-ի էկոհամակարգի սարքերը՝ FortiSwitch կոմուտատորները, FortiAP մուտքի կետերը և FortiClient-ը, ինչպես նաև օգտագործել FortiManager, FortiAnalyzer և FortiGate Cloud գործիքները՝ կենտրոնացված կառավարման, մատյանների (logs) վերլուծության և հաշվետվությունների նպատակով։

Ապահովել Fortinet սարքերի կենսացիկլի կառավարումը՝ firmware-ի պլանավորված թարմացումները, FortiGuard լիցենզիաների ու բաժանորդագրությունների ժամանակին երկարաձգումը, կոնֆիգուրացիաների պահուստավորումը և բարձր հասանելիության (HA) կլաստերների կայուն աշխատանքը։

Ներդնել և սպասարկել ցանցային ենթակառուցվածքը, ներառյալ՝ LAN, WAN, VLAN, DHCP, DNS, Wi-Fi ցանցերը և լցակայանների ու գլխավոր գրասենյակի միջև կապը։

Կառավարել տվյալների պահուստային պատճենման, ֆայլերի պահպանման և վթարային վերականգնման գործընթացները՝ օգտագործելով առկա պահպանման հարթակները, սերվերները, ամպային ծառայությունները կամ պահուստային պատճենման համակարգերը։

Կարգավորել և սպասարկել Moxa արդյունաբերական սարքերը, ներառյալ՝ սվիչները (switches), Serial-to-Ethernet փոխարկիչները, դարպասները (gateways) և կապի մոդուլները, որոնք օգտագործվում են արդյունաբերական և լցակայանի սարքավորումների համար։

Կարգավորել և ախտորոշել RS-485 / Modbus կապի արձանագրությունները՝ կոնտրոլերների, վառելիքի լցման սարքերի (dispensers), սենսորների, IoT սարքերի և այլ արդյունաբերական համակարգերի հետ ինտեգրման նպատակով։

Մշտադիտարկել ցանցի աշխատանքը, համակարգի հասանելիությունը և անվտանգության ռիսկերը բոլոր լցակայաններում և ընկերության ենթակառուցվածքում։

Իրականացնել անվտանգության կանոնավոր ստուգումներ, վերանայել firewall-ի կանոնները, ստուգել պահուստային պատճենների ամբողջականությունը և նախաձեռնողականորեն բացահայտել խոցելիությունները կամ գործառնական ռիսկերը։

Անհրաժեշտության դեպքում տեղադրել, կարգավորել և սպասարկել Windows Server-ը, Active Directory-ն, Linux համակարգերը և հարակից ծառայությունները

Աջակցել վառելիքի կայանների տեխնոլոգիական համակարգերին, ներառյալ POS կապը, դիսպենսերների կապի սարքավորումները, վճարումների հետ կապված ցանցային սարքերը, տպիչները, CCTV/NVR համակարգերը և հեռակառավարման գործիքները։

Համագործակցել այլ բաժինների հետ՝ նրանց գործառնական տեխնոլոգիական կարիքները հասկանալու և գործնական ՏՏ լուծումներ առաջարկելու համար։

Համակարգել մատակարարների, ինտերնետ մատակարարների, ծրագրային ապահովման մատակարարների և սարքավորումների մատակարարների հետ՝ կայուն գործունեություն և ծախսարդյունավետ ծառայությունների մատուցում ապահովելու համար։

Պահպանել ՏՏ համակարգերի, ցանցային դիագրամների, IP հասցեավորման, սարքերի կարգավորումների, գաղտնաբառերի, ընթացակարգերի և խնդիրների լուծման քայլերի ճշգրիտ փաստաթղթավորումը։

Համակարգային ադմինիստրատորի, ՏՏ մասնագետի կամ նմանատիպ այլ պաշտոնում առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է՝ լցակայանների, մանրածախ առևտրի, արդյունաբերության, լոգիստիկայի կամ ոչ ՏՏ ոլորտի կազմակերպություններում):

Ցանկալի է բակալավրի աստիճան Տեղեկատվական տեխնոլոգիաների, Համակարգչային գիտությունների, Ճարտարագիտության կամ հարակից ոլորտներում:

Անգլերեն և ռուսերեն լեզուներով հաղորդակցվելու հմտություններ:

Ցանցային ենթակառուցվածքների, երթուղղորդման (routing), կոմուտացիայի (switching), firewall-ի կարգավորման և համակարգային ադմինիստրրավորման խորը իմացություն:

MikroTik երթուղղիչների և RouterOS-ի հետ աշխատանքի գործնական փորձ, ներառյալ՝ firewall-ի կանոնները, VPN-ը, երթուղղորդումը, VLAN-ները, DHCP-ն, DNS-ը, NAT-ը և երթևեկության կառավարումը:

Fortinet FortiGate firewall-ների և FortiOS-ի հետ աշխատանքի գործնական փորձ՝ ներառյալ անվտանգության քաղաքականությունները, NAT-ը, IPsec/SSL VPN-ը, VLAN-ները, երթուղղորդումը, UTM մոդուլները (IPS, web filtering, application control) և SD-WAN-ը:

Fortinet-ի էկոհամակարգի այլ լուծումների՝ FortiSwitch-ի, FortiAP-ի, FortiClient-ի, FortiManager-ի և FortiAnalyzer-ի հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն:

Fortinet NSE (օրինակ՝ NSE 4 կամ ավելի բարձր) կամ համարժեք մասնագիտական հավաստագրի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն:

Windows Server-ի, Active Directory-ի, դոմենային օգտատերերի, խմբային քաղաքականությունների (group policies), ֆայլերի համատեղ օգտագործման և հասանելիության կառավարման հետ աշխատանքի փորձ:

Linux միջավայրում աշխատանքի փորձ՝ հիմնական ադմինիստրրավորման, խնդիրների ախտորոշման և լուծման, ծառայությունների մշտադիտարկման և համակարգի սպասարկման նպատակով:

Տվյալների պահուստային պատճենման (backup) ռազմավարությունների, տվյալների պաշտպանության, վթարային վերականգնման և ֆայլերի անվտանգ պահպանման սկզբունքների իմացություն:

Moxa արդյունաբերական ցանցային սարքերի (ներառյալ՝ սերիական փոխարկիչներ, արդյունաբերական կոմուտատորներ, դարպասներ (gateways) կամ նմանատիպ այլ սարքավորումներ) հետ աշխատանքի փորձ:

RS-485 / Modbus կապի կարգավորման, ախտորոշման, մալուխային աշխատանքների, հասցեավորման և խնդիրների լուծման իմացություն:

Ցանցային անվտանգության սկզբունքների, firewall-ի քաղաքականությունների, VPN հասանելիության, վերջնակետային սարքերի պաշտպանության և անվտանգ հեռավար կառավարման իմացություն։

CCTV/NVR համակարգերի, տպիչների, POS-համակարգերի ենթակառուցվածքների և կայանի մակարդակում ցանցային սարքավորումների հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։

Վերլուծական, խնդիրների ախտորոշման և լուծման, ինչպես նաև փաստաթղթավորման գերազանց հմտություններ։

Ինքնուրույն աշխատելու, հրատապ խնդիրներն ըստ առաջնահերթության դասակարգելու և մի քանի լցակայանների սպասարկումն ապահովելու ունակություն։