Sales Director
«ՋԻ-ԷՍ-ՍԻ» ՍՊԸ-ն շուրջ 12 տարի գործում է անվտանգության համակարգերի ոլորտում և հանդիսանում է Hikvision -ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը ներմուծում, վաճառում, տեղադրում և սպասարկում է անվտանգության ՝ տեսահսկման, մուտքի հսկման, հակահրդեհային և «խելացի տուն» համակարգեր։
«ՋԻ-ԷՍ-ՍԻ» ՍՊԸ-ն համարվում է անվտանգության ոլորտի առաջատարներից մեկը և պաշտոնական գործընկեր է մի շարք համաշխարհային բրենդների՝ Hikvision, ITC, Rubezh, DSC, TOTEN, Delta, Paritet, Ruijie ։ Ընկերության հաճախորդների շարքում են ՀՀ պետական մարմիններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր մասնավոր կազմակերպություններ։
Մշակել վաճառքի տարեկան պլան և առաջարկել զարգացման նոր ուղիներ, վերահսկել կատարումը։
Ներդնել վաճառքի արդյունավետության գնահատման համակարգ (KPI) և վերահսկել կատարումը։
Ստեղծել էֆեկտիվ վաճառքի կառուցվածք և մրցունակ թիմ։
Համագործակցել մատակարարների հետ և ապահովել ապրանքների անխափան վաճառք։
Կառուցել փոխշահավետ հարաբերություններ բոլոր գործընկերների հետ։
Հետևել տենդեցներին և առաջնորդել բիզնեսի զարգացումը։
Գնահատել ռիսկերը և մշակել կանխարգելիչ ուղիներ։
Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ղեկավարման ոլորտում։
Հաղորդակցման և բանակցային հմտություններ։
Վերլուծական և պլանավորման ունակություններ:
Աշխատակիցների մոտիվացման և զարգացման հմտություններ:
Ռուսերեն լեզվի իմացություն (անգլերեն լեզուն կդիտարկվի որպես առավելություն)։
MS Office, CRM և այլ ծրագրերի իմացություն։
Մրցակցային աշխատավարձ:
Ծառայողական մեքենա:
Լանչի ապահովում աշխատակիցների համար: