Customer Service Specialist
Freedom Broker Armenia-ն միջազգային Freedom Holding Corp. ֆինանսական հոլդինգի մաս կազմող ներդրումային ընկերություն է, որը լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականին։ Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Freedom Holding Corp.-ին՝ NASDAQ ֆոնդային բորսայում ցուցակված հանրային ընկերությանը, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ մանրածախ բրոքերային սպասարկում, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերի առք ու վաճառք, ներդրումային բանկային, տեղաբաշխման, բանկային և ապահովագրական ծառայություններ։ Որպես միջազգային խմբի անդամ՝ Freedom Broker Armenia-ն իր հաճախորդներին առաջարկում է համաշխարհային ֆինանսական շուկաների հնարավորություններից օգտվելու հասանելիություն՝ հիմնվելով հոլդինգի բազմամյա փորձի և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության վրա։
Պոտենցիալ հաճախորդներից ստացվող մուտքային հարցումների մշակում և անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում,
Հայտ ներկայացրած պոտենցիալ հաճախորդների հետ աշխատանք՝ ելքային զանգերի իրականացում և ուղեկցում մինչև գործող հաճախորդ դառնալը,
Հաճախորդներին աջակցություն գրանցման և հաշվի բացման գործընթացում,
Անհրաժեշտության դեպքում զանգերի ուղղորդում համապատասխան բաժինների մասնագետներին,
Հաճախորդների հետ բարեհամբույր, հստակ և պրոֆեսիոնալ հաղորդակցության ապահովում։
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման, զանգերի կենտրոնի կամ վաճառքների ոլորտում,
Վաճառքի և հաճախորդների հետ աշխատանքի հմտություններ,
Գրագետ և հստակ բանավոր հաղորդակցման հմտություններ,
MS Office հիմնական ծրագրերի իմացություն,
Հաճախորդակենտրոն և բարեհամբույր մոտեցում,
Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
Արագ սովորելու և նոր տեղեկատվություն յուրացնելու կարողություն,
Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու կարողություն,
Թիմային աշխատանքի հմտություններ։