Մարքեթինգի մասնագետ

ԳոլդշինBalahovitstaffamfoilsithe 04/09/2026

Գոլդշին ընկերությունը փնտրում է մարքեթինգի մասնագետ համապատասխան ոլորտում աշխատանքային փորձով:

Համապատասխան ոլորտի պարբերական ուսումնասիրություն,

Համապատասխան գործիքակազմի կիրառում՝ Google Ads, Meta Ads Manager,Yandex Metrica, Yandex  Direct և այլ,

Շուկայում ընկերության դիրքի, բրենդի առաջխաղացմանն ու հանրայնացմանը ուղղված ռազմավարության մշակում, հնարավորությունների բացահայտում,

Վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների մշակում և իրականացում,

Արտադրանքի կամ ծառայությունների գովազդային արշավի նախագծում` դրանց յուրահատկությունների և որակի առավելությունների մասին սպառողներին տեղեկացնելու նպատակով,

Շուկայի, մրցակիցների և սպառողների պահանջարկների հետազոտություն,

Կազմակերպության ներկայացվածության, ակտիվության ապահովման համար ընդհանուր ռազմավարության մշակում (այդ թվում նաև սոցիալական մեդիայում՝ էջերի կառավարում),

Նոր ապրանքի մուտք շուկա. Նախագծել գովազգային գործընթացը, մշակել համապատասխան ռազմավարություն սպառողներին ներկայացնելու համար,

Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (CRM),

Հաշվետվությունների արտահանում, վերլուծություն և ներկայացում ղեկավար անձնակազմին:

Բարձրագույն մասնագիտական կրթություն ,

Աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում,

Համակարգչային ծրագրերի իմացություն. /MS Office Word, Excel, PowerPoint, Photoshop, Corel և այլն/,

Անգլերենի և ռուսերենի իմացություն (միջազգային շուկան ուսումնասիրելու համար),

Ժամանակի կառավարման հմտություն,

Ստեղծագործական մտածելակերպ,

Հաղորդակցման հմտություն:

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա գրաֆիկ, 09:00-18:00,շաբաթ 09:00-16:00,

Աշխատավարձը 400.000 ՀՀ դրամից սկսած/ ֆիքս.+ բոնուս ներառյալ/ կախված աշխատանքային փորձից և մասնագիտական հմտություններից:

Աշխատանքը Բալահովիտ 8/5 հասցեում է:

Երևանից տեղափոխություննն ապահովում է ընկերությունը: