Տնօրենի օգնական-գործավար

Ֆրոզեն Միթ ՍՊԸYerevanstaffamfoilsithe 10/09/2026

Փնտրում ենք ակտիվ ,համակարգչային գիտելիքներով զինված ,շատ ճկուն,արագ կողմնորոշվող,կազմակերպված և հաղորդակցման բարձր հմտություններով գործավար-օնական ,ով կաշխատի անմիջապես հիմնադիր տնօրենի հետ և կկարողանա արդյունավետ  կազմակերպել տարաբնույթ  աշխատանքային գործընթացներ։ Բացի մասնագիտական պատրաստվածությունից շատ կարևոր է նաև անձնական կուլտուրան ,տակտի զգացողությունը ,ճիշտ հաղորդակցվելու կարողությունը և պահանջվող աշխատանքային միջավայրում հավասարակշռված աշխատելու ունակությունը։

Տնօրենի աշխատանքային օրվա հանդիպումների և օրակարգի կազմակերպում։

Հանդիպումների,զանգերի պլանավորում և համակարգում։

Տնօրենի հանձնարարությունների արագ և պատշաճ իրականացում։

Նամակագրության և գործնական հաղորդակցության կազմակերպում։

Գործընկերների և տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հաղորդակցություն։

Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և փոխանցում տնօրենին։

Փաստաթղթերի պատրաստում ,դասակարգում և վերահսկում։

Տարբեր կազմակերպչական և վարչական հարցերի ինքնուրույն լուծում։

Տնօրենի հանձնարարությունների կատարման ժամկետների վերահսկման հմտություն։

Հաշվապահական փաստաթղթերի և ֆինանսական գործընթացների հետ աշխատելու կարողություն։

Հաշվապահության հիմնական սկզբունքների իմացություն և ֆինանսական փաստաթղթերը հասկանալու կարողություն։

Անգլերեն և ռուսերեն գերազանց նամակագրության հմտություններ։

Համակարգչային ծրագրեի իմացություն

Գրասենյակային համակարգչային և ժամանակակից ահրաժեշտ սարքավորումներից օգտվելու գերազանց կարողություն։

Անհրաժեշտ է պատասխանատու,կարգապահ անձնավորություն ,ով կկարողանա աշխատել պահանջկոտ ղեկավարի հետ և աշխատանքային պահանջներն ու կառուցողական դիտողությունները կնդունի է հասուն և պրոֆեսիոնալ մոտեցմամբ։