Մասնաճյուղի կառավարիչ /Արտաշատ մասնաճյուղ/

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸArtashatstaffamfoilsithe 18/09/2026

Կազմակերպում, կոորդինացնում և ղեկավարում է մասնաճյուղի ընթացիկ աշխատանքները,

մասնաճյուղի խնդիրների և գործառույթների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,

մասնաճյուղին հասցեագրված և մասնաճյուղից դուրս եկող փաստաթղթերի գործավարության և համապատասխան կարգով արխիվացման ապահովումը

աշխատանքային ծրագրի, եռամսյակային ու տարեկան ֆինանսական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմումը (ըստ պահանջի և անհրաժեշտության), սահմանվող պլանային ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,

մասնաճյուղի կողմից ներկայացվող վարկային հայտերի և այլ փաստաթղթային փաթեթների ամբողջականության վերահսկումը և ապահովումը` Բանկում գործող  կարգերին համապատասխան

Վարկային  պորտֆելի կառավարում, տարեկան պլանների և վաճառքների կազմակերպում և իրականացում

Վարկերի վերադարձելիությանը ուղղված աշխատանքներ` այդ թվում  վերանայումների գործընթացների իրականացում

ՀՀ օրենսդրությունից և Բանկի ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների իրականացնումը

  1. Մասնաճյուղի ընթացիկ աշխատանքների կազմակերպում, կոորդինացնում և ղեկավարում, մասնաճյուղի թղթակցության վերահսկում և տեղաբաշխում այն ըստ նշանակության,
  1. Բանկում առկա մեթոդներով բանկային գործիքների վաճառքի իրականացում, նոր հաճախորդների ներգրավում,
  1. Մասնաճյուղի կողմից ներկայացվող վարկային հայտերի և այլ փաստաթղթային փաթեթների ամբողջականության վերահսկում և ապահովում,
  1. Մասնաճյուղի հաճախորդների սպասարկման որակի նկատմամբ հսկողության իրականացում,
  1. Մասնաճյուղի աշխատողների համագործակցության ապահովում, տեղեկատվության փոխանակում,
  1. ՀՀ օրենսդրությունից և բանկի ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների իրականացում:

Բարձրագույն կրթություն /ցանկալի է տնտեսագիտական/

Նվազագույնը 2 տարվա ղեկավարի փորձ ֆինանսաբանկային ոլորտում`ցանկալի է կառավարչի կամ կառավարչի տեղակալի

Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն

Բանկային օրենսդրության, համապատասխան նորմատիվ իրավական ակտերի և ներքին կարգերի, կանոնակարգերի իմացություն, համագործակցելու, վաճառելու ունակություն, պատասխանատվության զգացում, վերլուծելու և բանակցելու ունակություն, նախաձեռնողականություն, MS Office-ի հմուտ օգտատեր, Excel, Power Point ծրագրերի գերազանց իմացություն

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով)`  նշելով պաշտոնը, որի համար դիմում են

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի: