Chief Accountant

ԳՐԻՆ ՓՐՈՋԵԿՏArinjstaffamfoilsithe 03/09/2026

ԳՐԻՆ ՓՐՈՋԵԿՏ ՍՊԸ-ն շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություն է, որը մասնագիտացած է բնակելի և կոմերցիոն նշանակության շենքերի նախագծման և կառուցապատման աշխատանքներում։ Ընկերությունը շարունակաբար ընդլայնում է իր գործունեությունը և հրավիրում է համագործակցության պատասխանատու ու փորձառու հաշվապահի։

1․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառում հաշվապահական ծրագրում, դրանց շարժի հետ կապված ․գործառնությունների ժամանակին և ճշգրիտ արտացոլում հաշվառման մեջ, 2․ Ստացված հաշվարկային փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրերի, ակտերի և այլ փաստաթղթերի) ձևակերպում և ստուգում, 3․Բանկային փոխանցումների նախապատրաստում, հաստատում և իրականացում, 4․Հաշիվների, կատարողական ակտերի և այլ հաշվապահական փաստաթղթերի կազմում, 5․Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում, վերահսկում և վերլուծություն, 6․Հիմնական միջոցների հաշվառման վարում և համապատասխան փաստաթղթերի ձևակերպում, 7․Աշխատավարձերի հաշվարկ, ձևակերպում և դրանց հետ կապված փաստաթղթաշրջանառության իրականացում, 8․Կնքվող պայմանագրերի ուսումնասիրություն և ստուգում՝ հարկային և ֆինանսական ռիսկերի գնահատման տեսանկյունից, 9․Հաշվապահական հաշվառման վարման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, մշակում և ամփոփում, 10․Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացին մասնակցություն, 11․Պաշտոնից բխող այլ հանձնարարությունների և գործառույթների իրականացում

Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում, Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում, ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության լավ իմացություն, Հաշվապահական ծրագրերի գերազանց տիրապետում, Բանկային գործառնությունների և էլեկտրոնային հարթակների հետ աշխատելու փորձ, Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հմտություններ, Փաստաթղթաշրջանառության կազմակերպման և վարելու փորձ.