Fire Alarm Systems Engineer
About the company
«Սմարթ Թեչ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հակահրդեհային ազդարարման համակարգերի ինժեների՝ ընկերության իրականացվող նախագծերում համակարգերի տեղադրման, ծրագրավորման, կարգաբերման և գործարկման աշխատանքները կատարելու համար։
Your tasks
- Հակահրդեհային ազդարարման համակարգերի տեղադրում՝ նախագծերին և տեխնիկական փաստաթղթերին համապատասխան։
- Կառավարման վահանակների, հրդեհային տվիչների, ազդարարման սարքերի և համակարգի այլ բաղադրիչների միացում։
- Համակարգերի ծրագրավորում և կարգաբերում։
- Համակարգի գործարկման տրամաբանության և սարքերի փոխգործակցության կարգավորում։
- Համակարգերի փորձարկում և աշխատունակության ստուգում։
- Անսարքությունների հայտնաբերում և վերացում։
- Համակարգերի գործարկում և պատվիրատուին հանձնման աշխատանքներին մասնակցություն։
- Կատարված աշխատանքների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերի կազմում։
Requirements
- Տեխնիկական կրթություն՝ էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի կամ հարակից ոլորտում։
- Հակահրդեհային ազդարարման համակարգերի տեղադրման, ծրագրավորման և կարգաբերման աշխատանքային փորձ։
- Հասցեական և ոչ հասցեական հակահրդեհային ազդարարման համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն։
- Կառավարման վահանակների, հրդեհային տվիչների և ազդարարման սարքերի միացման ու կարգավորման հմտություններ։
- Նախագծեր, էլեկտրական սխեմաներ և տեխնիկական փաստաթղթեր կարդալու կարողություն։
- Համապատասխան ծրագրային ապահովմամբ և չափիչ գործիքներով աշխատելու կարողություն։
- Անսարքությունների հայտնաբերման և վերացման հմտություններ։
- Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն և պահպանում։
- Պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և թիմում աշխատելու կարողություն։