Մանրածախ վաճառքի մենեջեր
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է Մանրածախ վաճառքի մենեջերի թափուր հաստիք։
Իրականացնել մանրածախ պրոդուկտների, ծառայությունների և վաճառքի գծով շուկայի և ներքին ազդակների ուսումնասիրություն և պրոդուկտների վաճառքների հետ կապված աշխատանքների կատարում,
Համակարգել և աջակցել մանրածախ պրոդուկտների վաճառքների զարգացմանն ուղղված աշխատանքները մասնաճյուղային ցանցում
Իրականացնել մասնաճյուղերի վաճառքի ցուցանիշների շարունակական վերլուծություն, բացահայտել զարգացման հնարավորությունները և ներկայացնել բարելավման առաջարկություններ
Աջակցել մասնաճյուղերի ղեկավարներին և աշխատակիցներին վաճառքների կազմակերպման, հաճախորդների ներգրավման և վաճառքի նպատակների իրականացման գործընթացում
Կատարել պլանների մշակման և ներդրման հետ կապված աշխատանքներ
Կազմակերպել և իրականացնել վաճառքների և պրոդուկտների գծով սպասարկող անձնակազմի ուսուցում և սպասարկող անձնակազմի հմտությունների բարձրացման հետ կապված աշխատանքներ
Իրականացնել շուկայի, մրցակիցների և հաճախորդների պահանջների մշտադիտարկում, ներկայացնել առաջարկություններ նոր նախաձեռնությունների և վաճառքների խթանման ծրագրերի վերաբերյալ
Ստեղծել և զարգացնել համագործակցություններ նոր գործընկերների, կազմակերպությունների և բիզնես հաճախորդների հետ
Նախաձեռնել և իրականացնել վաճառքների խթանման միջոցառումներ և արշավներ
Իրականացնել մասնաճյուղային ցանցի հետ սերտ համագործակցում, Հավաքագրել և վերլուծել պլանների թերակատարման պատճառները, մշակել և ներկայացնել ուղղիչ գործողությունների առաջարկություններ
Համագործակցել Բանկի այլ ստորաբաժանումների հետ՝ վաճառքների արդյունավետության և հաճախորդների փորձի բարելավման նպատակով
Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ, վերլուծություններ և առաջարկություններ
Իրականացնել պարբերական այցեր մասնաճյուղեր, գնահատել վաճառքային գործընթացների արդյունավետությունը և ապահովել սահմանված ստանդարտների պահպանումը
Ապահովել վաճառքների գծով սահմանված KPI-ների և բիզնես նպատակների իրականացումը
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքների, բիզնեսի զարգացման կամ մասնաճյուղային ցանցի հետ աշխատանքներում
Ծրագրային վարկերի պահանջների, բանկային պրոդուկտների և մանրածախ վարկավորման գործընթացների իմացություն
Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Հաշվետվություններ պատրաստելու հմտություններ
Վաճառքների պլանավորման, վերլուծության և արդյունքների կառավարման հմտություններ
Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու կարողություն
Համակարգչով աշխատելու հմտություն (word, excel ծրագրերի գերազանց տիրապետում)
Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու կարողություն
Սեղմ ժամանակներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
Հաճախակի գործուղումների և մարզային այցելությունների պատրաստակամություն
Բարձրագույն կրթություն (բիզնեսի կառավարման, շուկայագիտության կամ հարակից ոլորտներում)