Ավագ Գանձապահ՝ «Հին Նորք» մասնաճյուղում

Fast Bank CJSCYerevanstaffamfoilsithe 24/09/2026

<Ֆասթ Բանկ> ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում աշխատանքի անցնել ֆինանսաբանկային ոլորտում և ունենալ մասնագիտական և անձնական արագ աճ։

Իրականացնել կանխիկ դրամի և այլ արժեքների մուտքագրումն ու ելքագրումը դրամապահոց։

Վերահսկել մասնաճյուղերի և առանձին գանձապահների դրամարկղերում կանխիկ միջոցների սահմանաչափերի պահպանումը։

Ապահովել մասնաճյուղի գանձապահների դրամարկղերում անհրաժեշտ դրամական միջոցների առկայությունը և ընդունել չօգտագործված մնացորդները։

Իրականացնել դրամական միջոցների վերահաշվարկը, տեսակավորումը և փաթեթավորումը։

Ձևակերպել և տրամադրել տեղեկանքներ, քաղվածքներ և այլ բանկային փաստաթղթեր։

Իրականացնել Բանկի պրոդուկտների և ծառայությունների խաչաձև վաճառք։

Կազմակերպել ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումները և ձևակերպել համապատասխան գործարքները։

Բացել և սպասարկել բանկային հաշիվներ, ձևակերպել քարտեր, ավանդներ, պարտատոմսեր, լիազորագրեր և իրականացնել հաճախորդների ընթացիկ սպասարկումը։

Կազմակերպել փաստաթղթերի արխիվացման գործընթացը։

Փոխարինել ղեկավարին կամ գործընկերներին նրանց բացակայության ընթացքում՝ ապահովելով աշխատանքների անխափան իրականացումը։

Կազմակերպել նոր աշխատակիցների և փորձնակների ուսուցման, զարգացման և ինտեգրման գործընթացը։

Կատարել ղեկավարի հանձնարարությամբ պաշտոնից բխող այլ պարտականություններ։

Կանխիկի հետ աշխատանքի կանոնների իմացություն

Հաղորդակցման և սպասարկման հմտություններ

Սթրեսակայունություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն

Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացողություն

Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է

Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel)

Բարձրագույն կրթություն

Աշխատանքային առավելություններ -  Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։