Հաշվետվությունների մասնագետ
Ֆասթ Բանկ ՓԲ Ընկերության Վարկային հետգործառնական ծառայությունում առկա է Հաշվետվությունների մասնագետի թափուր հաստիք։
Պատրաստել վարկային պորտֆելի վերաբերյալ հաշվետվություններ՝ ուղղված գործընկեր կազմակերպություններին, պետական մարմիններին, վերահսկող մարմիններին, վերաֆինանսավորող կազմակերպություններին, ինչպես նաև ներքին օգտագործողներին,
Հավաքել, վերլուծել և մշակել տվյալները՝ ապահովելով հաշվետվությունների ճշգրտությունը և համապատասխանությունը գործընկերների պահանջներին,
Համակարգել տեղեկությունների տրամադրումը՝ ըստ սահմանված ժամկետների,
Պահել հաշվետվությունների և ներկայացված փաստաթղթերի արխիվ՝ ապահովելով տվյալների հետագա հասանելիությունը,
Համագործակցել ներքին և արտաքին օգտագործողների հետ՝ անհրաժեշտ ճշգրտումների և հստակեցումների համար։
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվետվությունների կամ տվյալների վերլուծության ոլորտում,
Վերլուծական մտածողություն և ժամանակին հաշվետվություններ ներկայացնելու հմտություն,
Վերաֆինանսավորվող վարկատեսակների վերաբերյալ գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office),
Հայերեն, ցանկալի է նաև անգլերեն լեզվի գրավոր և բանավոր իմացություն՝ գործընկերների հետ հաղորդակցվելու նպատակով։