Ֆինանսական խորհրդատու՝ «Սոֆթ Սիթի» մասնաճյուղում
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակին կից մասնաճյուղին անհրաժեշտ է Ֆինանսական խորհրդատու։
Ընթացիկ վարկային հայտերի հեռակա մշտադիտարկումը,
Վարկային հայտերի ուսումնասիրումը, երզրակացության պատրաստումը և ներկայացումը վարկային կոմիտե,
Նոր հաճախորդների ներգրավումը,
Վարկերի տրամադրման գործընթացի կազմակերպումը,
Վարկային փաթեթների փաստաթղթային նախնական մոնիտորինգի իրականացումը,
Համապատասխան տեղեկանքների, գրությունների նախագծերի կազմումը, ստուգումը, տրամադրումը ստորագրման,
Ժամկետանց և խնդրահարույց վարկառուների` Կազմակերպության նկատմամբ ունեցած պարտքերի մարման ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը,
Ժամկետանց վարկառուների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, հետագա գործողությունների մշակումը,
Ժամկետանց և խնդրահարույց վարկառուների գործերի պարբերական ուսումնասիրությունների իրականացումը,
Ժամկետանց վարկառուների հետ հաղորդակցումը և ծանուցագրերի ուղարկումը։
Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
Մաթեմատիկական զարգացած գիտելիքներ
Վերլուծելու, համադրելու զարգացած ունակություններ
Առաջադրանքները սահմանված ժամկետում և պատշաճ որակով կատարելու ունակություն
Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն
Մի քանի առաջադրանքներ և հանձնարարություններ միաժամանակ կատարելու ունակություն
Բարձրագույն կրթություն
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր։