Տեսահսկման մասնագետ
Ֆասթ Բանկ ՓԲ Ընկերության Անվտանգության ծառայությունում առկա է Տեսահսկման մասնագետի թափուր հաստիք։
Առցանց՝ տեսախցիկների միջոցով, հետևել մասնաճյուղերի աշխատակիցների գործառույթների իրականացմանը՝ կազմակերպության ներքին իրավական ակտերին համապատասխան,
Վերահսկել կազմակերպության մասնաճյուղերի աշխատակիցների արտաքին տեսքի, կարգապահական և հաղորդակցման կանոնների պահպանումը՝ կամակերպության ներքին իրավական ակտերին համապատասխան,
Խախտումներ և անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում արձանագրել դրանք ու ներկայացնել անմիջական ղեկավարին,
Անհրաժեշտության դեպքում, ղեկավարի կամ գործընկերոջ բացակայության (արձակուրդ, անաշխատունակության թերթիկ և այլ) ընթացքում, ստանձնել նաև տվյալ աշխատակցի պարտականությունները,
Ղեկավարի հանձնարարությամբ կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
1 տարվա մասնագիտական/աշխատանքային փորձի առկայություն,
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն,
Թիմային աշխատանքի կարողություններ,
Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատանքներ կատարելու կարողություն։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են անցնել հետևյալ հղումով և ուղարկել իրենց ինքնակենսագրությունները: Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: