Կոնտակտային կենտրոնի Հաճախորդների սպասարկման մասնագետ/ցերեկային հերթափոխով
Ֆասթ Բանկը Հաճախորդների սպասարկման մասնագետի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է վերլուծական մտածողությամբ և հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակից։ Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00, 10։00-19։00, 11։00-20։00
Մուտքային-ելքային զանգերի սպասարկում,
Հեռահար եղանակով հաճախորդների սպասարկում և խնդիրների լուծում,
Գործող պրոդուկտների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
Հարցումների փոխանցում համապատասխան մասնագետներին,
Ստորաբաժանման գործընթացների բարելավման և օպտիմալացման գծով այլ հանձնարականների կատարում։
Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող,
Հայերեն գրագետ խոսելու և հաղորդակցման գերազանց կարողություննեը, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
Հաղորդակցման հմտություններ,
Արագ կողմնորոշվելու կարողություն,
Թիմում աշխատելու կարողություն,
Պատասխանատվության զգացում։
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։