ՓՄՁ վարկային պրոդուկտների մենեջեր

Fast Bank CJSCYerevanstaffamfoilsithe 01/09/2026
Riachtanach:Mobile

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է ֆինանսական ոլորտում փորձառությամբ ՓՄՁ վարկային պրոդուկտների մենեջերի թափուր հաստիք։

ՓՄՁ հաճախորդների համար բիզնես և գյուղատնտեսական վարկային պրոդուկտների և ծառայությունների գաղափարների մշակում, բիզնես առաջարկների ձևակերպում, ներկայացում և ներդրման կազմակերպում,

Բիզնես և գյուղատնտեսական վարկերի պրոդուկտների պորտֆելի կառավարում և մշտական մոնիթորինգ, հաշվետվությունների կազմում,

Վաճառքի թիրախային ցուցանիշների վերլուծություն և ապահովման համար անհրաժեշտ գործողությունների նախաձեռնում և իրականացում (արշավներ, պրոդուկտային բարելավումներ, պայմանների վերանայում և այլն),

Պրոդուկտների բիզնես գործընթացների նախագծում, ներդրում և օպտիմալացում,

Պրոդուկտների թվայնացման ապահովում Fastbank web և mobile հարթակներում,

Վաճառքի գործընթացում ներգրավված աշխատակիցների ուսուցում, ուսուցողական և մեթոդական նյութերի մշակում,

Շուկայի տեղական և միջազգային միտումների շարունակական ուսումնասիրություն,

Այլ հարակից պրոդուկտային և նախագծային աշխատանքների իրականացում:

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում

ՓՄՁ վարկային կամ այլ ֆինանսական պրոդուկտների մշակման և կառավարման փորձ

Ֆինանսական վերլուծության, շուկայի ուսումնասիրության և բիզնես գործընթացների գնահատման հմտություններ

Նախագծերի կառավարման և տեխնիկական առաջադրանքների մշակման փորձ

Համակարգչային հմտություններ (Word, Excel, PowerPoint ծրագրերի գերազանց տիրապետում)

Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում

Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա ։