Կորպորատիվ վարկերի վերլուծաբան
<Ֆասթ Բանկ> ՓԲԸ-ում առկա է Կորպորատիվ վարկերի վերլուծաբանի թափուր հաստիք:
Գնահատել հաճախորդների վարկունակությունը
Իրականացնել վարկառուների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն
Վերլուծել ֆինանսական ցուցանիշները, գործակիցները և զարգացման միտումները
Իրականացնել հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների համապարփակ վերլուծություն
Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ
Ներկայացնել ֆինանսական վերլուծությունների արդյունքները և վարկային ռիսկի վերաբերյալ առաջարկություններ
Մասնակցել վարկային կոմիտեների նիստերին, հայտնել մասնագիտական կարծիք վարկային հայտերի վերաբերյալ և կայացնել վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումներ
Ֆինանսաբանկային ոլորտում 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես Կորպորատիվ վարկերի վերլուծաբան և/կամ Ֆինանսական վերլուծաբան և/կամ վարկային մասնագետ Կորպորատիվ վարկերի գծով
Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն
Ֆինանսական հաշվետվությունների խաչաձև ստուգումների հմտությունների տիրապետում
ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն
MS office ծրագրի գերազանց իմացություն
ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Վերլուծական մտածողություն
Սեղմ ժամանակներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։