«Չարենցավան» մասնաճյուղի կառավարիչ
Մենք փնտրում ենք բարձր որակավորում ունեցող, հմուտ և համապատասխան ոլորտում խորը գիտելիքներ ունեցող մասնագետի։
Պլանավորել, համակարգել և վերահսկել Մասնաճյուղի ընթացիկ գործունեությունը,
Ապահովել Մասնաճյուղի՝ գործառնությունների համապատասխանությունը <Ֆասթ Բանկի>-ի քաղաքականությանն ու ընթացակարգերին,
Ապահովել Մասնաճյուղի անձնակազմի կողմից կարգերի, ուղեցույցների և կանոնակարգերի սերտումն ու դրանց պահպանումը,
Վերահսկել վարկերի տրամադրման գործընթացները,
Կրել պտասխանատվություն ֆինանսական խորհրդատուների և սպասարկող անձնակազմի ծանրաբեռնվածության մշտադիտարկման համար,
Աջակցել Ընկերության ղեկավար մարմիններին <Ֆասթ Բանկ>-ի թիմակիցների համար վերապատրաստման ծրագրեր մշակելու, իրականացնելու և ուղղորդելու հարցում,
Մասնաճյուղի աշխատակիցներին ապահովել համապատասխան ուղղորդում և վերապատրաստում,
Համագործակցել իրավաբանական դեպարտամենտի հետ ժամկետանց վարկերի հավաքագրման հարցերով,
Մասնակցել գործողությունների ռազմավարական զարգացմանը՝ հանդես գալով բարելավման արդյունավետ առաջարկներով գործառնությունների, քաղաքականություների, ընթացակարգերի, փաստաթղթերի և այլնի վերաբերյալ,
Ներկայացնել առաջարկություններ բարձրագույն ղեկավարությանը նոր պրոդուկտների և ծառայությունների մշակման համար,
Ներկայացնել առաջարկություններ գործընթացների արդյունավետությունը բարելավելու համար,
Գնահատել և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ՝ մասնաճյուղի աշխատանքային արդյունավետությունը բարելավելու համար,
Ժամանակին և ճշգրիտ կերպով տրամադրել Գլխամասային Գրասենյակի կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերն ու հաշվետվությունները,
Համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց հետ՝ մասնաճյուղի գործունեությունն անխափան իրականացնելու համար,
Իրականացնել ղեկավարի կողմից առաջադրված այլ հանձնարարություններ։
Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին՝ ղեկավար պաշտոնում (նախընտրելի է)
Պլանավորման, կազմակերպման և աշխատանքների արդյունավետ համակարգման հմտություններ
Բարձր պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ նվիրվածություն
Առաջնորդական հմտություններ, թիմը մոտիվացնելու և արդյունավետ համագործակցություն ապահովելու կարողություն
Միաժամանակ մի քանի առաջադրանքներ կառավարելու և սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Գերազանց հաղորդակցման, ներկայացման և բանակցային հմտություններ
Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական կամ հարակից ոլորտի կրթություն
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։