Գրավոր հաղորդակցման պատասխանատու/երեկոյան հերթափոխով
<<Ֆասթ Բանկը>> Գրավոր հաղորդակցման պատասխանատուի 16:00-01:00 և 17:00-02:00 ժամային գրաֆիկներով ազատ հաստիքները զբաղեցնելու համար փնտրում է վերլուծական մտածողությամբ և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակիցներ։
Հաճախորդների սպասարկում Բանկի հեռահար ուղիներով (էլ․ փոստ, սոց․ հարթակներ, չատ)
Գրավոր պատասխանների մշակում և ձևակերպում՝ պահպանելով լեզվական և բովանդակային ճշգրտությունը։
Գործող պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
Հարցումների փոխանցում համապատասխան մասնագետներին,
Ստորաբաժանման գործընթացների բարելավման և օպտիմալացման գծով այլ հանձնարականների կատարում։
Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող,
Հայերեն գրավոր հաղորդակցության գերազանց հմտություն (ցանկալի է՝ նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով),
Համակարգչով արագ և ճշգրիտ գրելու հմտություն,
Բարձր պատասխանատվության զգացում և մանրուքների նկատմաբ ուշադրություն,
Արագ կողմնորոշվելու կարողություն,
Թիմում աշխատելու կարողություն։
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։