Doctor

EFESYerevanstaffamfoilsithe 09/09/2026

Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը ընդլայնում է իր բժշկական թիմը և փնտրում նախաձեռնող, պատասխանատու և բանիմաց բժիշկների։ Մենք փնտրում ենք մասնագետներ, ովքեր առաջիկայում չեն պլանավորում զբաղվել կլինիկական բժշկությամբ և պատրաստ են աշխատել բժշկական ասիստանսի ոլորտում :

Ընտրված մասնագետին հնարավորություն է ընձեռնվելու ․

Համագործակցել ՀՀ տնտեսությունում նշանակալի դեր ունեցող ընկերությունների հետ:

Լինել պրակտիկ բժշկությամբ զբաղվող բժշկական թիմի անդամ:

Աշխատանքային գրաֆիկ ՝ լրիվ դրույք:

Ուսումնասիրել առողջության ապահովագրության շրջանակներում ներկայացված հատուցման դիմումները ու փաստաթղթերը՝ համադրելով դրանք առողջության ապահովագրության պայմանագրին:

Տրամադրել փորձագիտական ​​կարծիքներ և առաջարկություններ բարդ բժշկական դեպքերի և ապահովագրության պայմանների վերաբերյալ:

Սպասարկել ապահովագրված անձանց կողմից ստացված հեռախոսազանգերը, իրականացնել մատուցված բժշկական ծառայությունների որակի վերահսկողություն բժշկական ուղեցույցերի հիման վրա:

Համագործակցել ՀՀ-ում գործող բժշկական հաստատությունների հետ:

Տրամադրել ապահովագրված անձանց հաստատումներ բուժօգնությունն ստանալու համագործակցող բուժհաստատություններում:

Գործել որպես կապող օղակ բժիշկների և ապահովագրական ընկերության միջև՝ հեշտացնելով արդյունավետ հաղորդակցությունը:

Գերազանց տիրապետել ապահովագրական պայմանագրերին և դրանց բովանդակության մատչելի մեկնաբանել հաճախորդներին:

Բարձրագույն բժշկական կրթություն   « Ընդհանուր բժշկություն» մասնագիտությամբ

Պրակտիկ բժշկության աշխատանքային փորձ (առավելություն է)

Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ՝ բարդ բժշկական տեղեկատվությունը հստակ փոխանցելու ունակությամբ

Թիմում համատեղ աշխատելու կարողություն

Բարձր մարդասիրական հատկանիշներ

Համակարգչային գրագիտության, մասնավորապես MS Office-ի գերազանց իմացություն

Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

Ուսուցման հնարավորություն

Մասնագիտական աճի հնարավորություն

Պրոֆեսիոնալ թիմ

Առողջության կամավոր ապահովագրություն