Head of Terminal Network And Branch Development

Easy PayYerevanstaffamfoilsithe 25/08/2026
Níl an post seo fógartha a thuilleadh
Bhain an fhoinse an fógra anuas — ní féidir iarratas a dhéanamh tríd an nasc bunaidh a thuilleadh.
Lead

EasyPay -ը փնտրում է Տերմինալային ցանցի և մասնաճյուղերի զարգացման բաժնի ղեկավարի, ով պատասխանատու կլինի ընկերության տերմինալային ցանցի և մասնաճյուղերի զարգացման, արդյունավետության բարձրացման, ընդլայնման, ինչպես նաև նորարարական և շարունակական զարգացման նախաձեռնությունների մշակման ու իրականացման համար։

EasyPay-ը ձգտում է դարձնել իր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։  Թիմում  կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունն ու անընդմեջ զարգանալու ցանկությունն ու ձգտումը։

Տերմինալային ցանցի և մասնաճյուղերի զարգացման ծրագրերի մշակում և իրականացում։

Տերմինալների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունների բացահայտում և գնահատում։

Տերմինալային ցանցի և մասնաճյուղերի գործունեության արդյունավետության, եկամտաբերության մշտադիտարկում և դրանց բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում։

Տերմինալների տեղակայման վայրերի, վարձակալության պայմանների և հարակից ծախսերի վերաբերյալ բանակցությունների վարում և արդյունավետ պայմանների ապահովում։

Տարածքային զարգացման հնարավորությունների վերլուծություն և շուկայի ուսումնասիրություն։

Գործընկերների հետ գործարար հարաբերությունների ձևավորում և զարգացում։

Տերմինալային ցանցի և մասնաճյուղերի վերաբերյալ տվյալների վերլուծություն, հաշվետվությունների և առաջարկությունների պատրաստում։

Ցանցի զարգացման նախագծերի իրականացման ժամկետների, ռեսուրսների և արդյունքների վերահսկողություն։

Բաժնի աշխատակիցների աշխատանքի կազմակերպում, նպատակների սահմանում և արդյունքների գնահատում։

Բաժնի KPI-ների սահմանում, մոնիթորինգ և արդյունքների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացում։

Տարածքային ցանցի, մասնաճյուղերի կամ ֆիզիկական ենթակառուցվածքի զարգացման կառավարման փորձ։

Ռազմավարական և վերլուծական մտածողություն։

Շուկայի և տարածքային զարգացման հնարավորությունների վերլուծության հմտություններ։

Բանակցությունների և գործարար հարաբերությունների վարման բարձր հմտություններ։

Ֆինանսական և բիզնես ցուցանիշների վերլուծության կարողություն։

KPI-ների մշակման և արդյունքների կառավարման փորձ։

Բյուջետավորման և ծախսերի վերահսկման հմտություններ։

Թիմի կառավարման և աշխատակիցների զարգացման հմտություններ։

Խնդիրների արագ բացահայտման և արդյունավետ լուծումների մշակման կարողություն։

Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և արդյունքներին միտվածություն։

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել  head-of-terminal-network-branch-development.easypay@e.hirebee.ai   էլեկտրոնային հասցեին։ Ստացված դիմումները կդիտարկվեն սահմանված չափանիշներին համապատասխան, և հարցազրույցի կհրավիրվեն միայն հաջորդ փուլ անցած թեկնածուները։