Accountant
Կազմակերպությունը փնտրում է մոտիվացված հաշվապահի, ով կօգնի գործընկեր կազմակերպությունների հաշվապահական հաշվառման և այլ անհրաժեշտ ֆինանսական գործընթացների իրականացման գործում։
Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը,
Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
Եկամուտների և պարտավորությունների հաշվառում
Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում
Հաշվարկային փաստաթղթերի կազմում և դուրս գրում
Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում
Հաշվետվությունների ժամանակին կազմում և ներկայացում
Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ)
Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ(պարտադիր հաշվապահական գրասենյակում)
Հարկային օրենսդրության իմացություն
Taxservice.am համակարգի իմացություն
MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի իմացություն
ՀԾ համակարգերով աշխատանքի փորձ
Անգլերեն և ռուսերենի իմացություն
Պարտաճանաչություն
Պատասխանատվության բարձր զգացում
CV-ները նաև կարող եք ուղարկել documanacc@gmail.com էլ․ հասցեյով
Daoine Teagmhála
Luaite ag an bhfostóir san fhógra — le haghaidh ceisteanna agus d'iarratas.