Руководитель бренда и отдела продаж
Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն Հայաստանում առաջատար դիստրիբյուտորական ընկերություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին և մինչ այժմ պահպանում է առաջատարի դիրքը։ Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է աշխարհի առաջատար բրենդերի բացառիկ դիստրիբյուցիան ՝ Schwarzkopf, Henkel, Unilever, Johnson & Johnson և այլն։
Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն հայտարարում է բրենդի և վաճառքի թիմի ղեկավարի թափուր աշխատատեղի մասին։
Վաճառքի թիմի կառավարում․
Ամենօրյա հաղորդակցություն օտարերկրյա մատակարարների հետ (գրավոր և բանավոր)․
Գնումների և վաճառքների պլանավորում և արդյունավետության մոնիտորինգ․
Մրցակցային միջավայրի, շուկայի միտումների և ապրանքանիշի աճի ուսումնասիրություն/վերլուծություն․
Ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ բանակցությունների վարում․
Պլանավորում, բյուջետավորում և տարբեր մարքեթինգային միջոցառումների արդյունավետության մոնիտորինգ՝ վաճառքը խթանելու և ապրանքանիշը զարգացնելու համար..
Հաշվետվությունների տարբեր տեսակներ.
Ապրանքանիշի տեսականու առանձնահատկությունների ուսումնասիրություն․
Գնային քաղաքականության, վաճառքի պայմանների և զեղչային քաղաքականության մշակում.
Ապրանքանիշի առաջընթացի ռազմավարության մշակում և պրոեկտավորում․
Պատվերների կանխատեսում և փաթեթավորման ժամանակի պլանավորում․
Մարքեթինգային ծրագրերի մշակում և իրականացում, վաճառքի խթանման միջոցառումների իրականացում․
Գործընկերների հետ պայմանագրերի պայմանների մշակում․
Ապրանքանիշի հետ կապված խնդիրների բացահայտում և լուծում.
Առևտրային օբյեկտների համակարգված այցելություններ, մրցակցության ուսումնասիրություն և համապատասխան վերլուծությունների վերահսկում։
Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի ոլորտում)․
Վաճառքի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ․
Միջազգային ապրանքանիշերի հետ աշխատելու փորձը ցանկալի է․
Ռուսերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն լեզվի իմացություն․
Microsoft Office-ի իմացություն՝ բարձր մակարդակով։
Վայրը ՝ Երևան, Շարուրի 43։
Աշխատանքային օրերը և ժամերը ՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00:
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ռեզյումե՝ նամակի թեմա բաժնում նշելով պաշտոնի անվանումը: