Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի ֆինանսական խորհրդատու

Ardshinbank OJSCYerevanstaffamfoilsithe 08/09/2026

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող, ռուսերենի գերազանց իմացությամբ Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի ֆինանսական խորհրդատու։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

Private  հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում,

Պոտենցիալ և առկա  Private  հաճախորդների և գործընկերների տվյալների բազայի վարում,

Private  հաճախորդների բնութագիր-անձնագրի  վարում  և պարբերաբար թարմացում,

Առկա  Private  հաճախորդների բազայի սպասարկում, այդ թվում Ներքին իրավական ակտերով սահմանված մոնիթորինգների  իրականցման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և մոնիթորինգի իրականացում,

Private  հաճախորդների՝ բոլոր բանկային ծառայությունների մասով վաճառքի իրականացում ընդունված բիզնես պլանին համապատասխան,

Private հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ եզրակացությունների ներկայացում, էֆֆեկտիվ եկամտաբերության հաշվարկների կատարում և ներկայացում անմիջական ղեկավարին,

Նշված խնբի հաճախորդներին վարկավորման  դեպքում՝  մոնիթորինգի իրականացում Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով,

Private հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարման կազմակերպում, սպասարկում,

Private հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելի վերլուծություն, տենդենցների վերլուծություն, գործարքների ակտիվացմանն ուղղված աշխատանքների գծով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,

Private հաճախորդների վերաբերյալ KYC, AML պահանջներից բխող պարբերաբար պահանջվող հարցաշարերի, տեղեկատվության, հիմնադիր և այլ փաստաթղթերի ապահովում և թարմացում,

Ուղղության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացում, Private հաճախորդների սպասարկման գծով բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների ներկայացում անմիջական ղեկավարին,

Ուղղությանը  աշխատանքներին վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,

Private հաճախորդների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների, բանկային ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների առաջարկների նախաձեռնում և ներկայացում անմիջական ղեկավարին,

Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

Ունես  բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),

Ունես  վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 6 ամսվա փորձ սպասարկման ոլորտում (նախընտրելի է  ֆինանսական, բանկային) ,

Ունես  MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է,

Ունես   հայերեն, ռուսերեն (գերազանց) և անգլերեն (լավ) լեզուների իմացություն,

Ունես  վաճառքի մեթոդների իմացություն և կիրառում:

Աշխատելով   մեր   թիմում   դու   կունենաս .

Աշխատանք   և   կյանք   բալանս .   24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off):

Զարգացման   հնարավորություն . Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Հավելյալ   արտոնություններ . Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:

Թիմային   ոգի .  Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:

Նյութական   արտոնություններ .  Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  Apply Now/Դիմել հիմա:   Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: