Ստատուս հաճախորդների սպասարկման վարչություն - Ֆինանսական խորհրդատու /Հաստիքը ենթադրում է աշխատանք նաև կանխիկի հետ/

Ardshinbank OJSCYerevanstaffamfoilsithe 25/09/2026

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ֆինանսական խորհրդատու։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,

Հաճախորդների հաշիվների բացում, վարում  և  փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,

Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,

Աշխատավարձային նախագծերի շրջանակներում Բանկում գործող բանկային պրոդուկտների գծով վաճառքների իրականացում,

Հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,

Հաճախորդների համար շնորհանդեսների կազմակերպում և անցկացում,

Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,

Հաճախորդների տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների  մուտքագրում «Գործառնական օր» համակարգ,

Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների համաձայն` հաշվարկադրամարկղային գործառնությունների իրականացում,

Կումունալ վճարումների ընդունում և կատարում,

Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով (իրավասությունները տրամադրվում են ՄԲՏ և ԳՏ համաձայնեցմամբ):

Դիմիր եթե.

Ունես  բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),

Ունես  վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է հաճախորդների սպասարկման կամ վարկավորման ուղղվածությամբ) ոլորտում,

Ունես   MS Օffice, LSoft ծրագրերի իմացություն,

Ունես   հայերեն գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Ունես   բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, շնորհանդեսների կազմակերպման հմտություններ, հաճախորդների ներգրավման և սպասարկման հմտություններ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

Աշխատանք   և   կյանք   բալանս .   24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:

Զարգացման   հնարավորություն . Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Հավելյալ   արտոնություններ . Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:

Թիմային   ոգի .  Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:

Նյութական   արտոնություններ .  Հիմնական աշխատավարձից զատ՝  ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  Apply Now/Դիմել հիմա:   Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: