WMS/ERP Administrator
Փնտրում ենք բարձր վերլուծական մտածողությամբ և տեխնիկական ուժեղ պոտենցիալով WMS/ERP համակարգերի ադմինիստրատոր: Փնտրում ենք այնպիսի մասնագետի, ով ունի համակարգային ամուր բազա, արագ է յուրացնում նոր տեխնոլոգիաները և պատրաստ է դասընթացներից հետո լիովին ստանձնել համակարգի կառավարումն ու հարմարեցումը պահեստի գործառնական ընթացակարգերին ( SOPs ):
Հիմնական պարտականություններ:
Ուսուցում և համակարգի ընդունում. Գործընկեր կազմակերպության կողմից անցկացվող Logareon WMS դասընթացների ակտիվ մասնակցություն, համակարգի տրամաբանության և տեխնիկական նյուանսների 100% յուրացում:
SOP- ների ներդրում և հարմարեցում. Պահեստի ստանդարտ գործառնական ընթացակարգերի (SOPs) հիման վրա Logareon համակարգի կարգավորումների (workflows, picking rules, put-away strategies) սահմանում, փոփոխում և կայունացում:
Համակարգի տեխնիկական սպասարկում. Օգտատերերի դերերի, իրավունքների, պահեստի հասցեական քարտեզի (նոր գոտիներ, դարակաշարեր) ստեղծում և ընթացիկ կառավարում:
Ինտեգրման վերահսկում. WMS-ի և Odoo 19-ի միջև տվյալների փոխանակման (API/Integration) մոնիտորինգ, տեխնիկական սխալների (bugs) արագ ախտորոշում և վերացում:
Վերլուծություն և Data Management. Պահեստային մեծ տվյալների համադրում և Advanced Excel-ի միջոցով վերլուծական հաշվետվությունների պատրաստում ղեկավարության համար:
Անձնակազմի ուսուցում. Պահեստի օպերատորների և աշխատակիցների համար ուսումնական ձեռնարկների ստեղծում (ըստ նոր SOP-ների) և նրանց պարբերական ուսուցում:
Պահանջվող որակավորումներ:
Փորձառություն. Առնվազն 2 տարվա փորձ որպես համակարգային ադմինիստրատոր, բիզնես-վերլուծաբան կամ տվյալների վերլուծաբան 1C ERP, iiko ERP , SAP կամ որևէ այլ հաշվառման/WMS համակարգում (որը փաստում է նմանատիպ ծրագրերի հետ աշխատելու ձեր փորձը):
Արագ սովորելու ունակություն (High Trainability). Նոր, բարդ ծրագրային համակարգեր և տեխնիկական ալգորիթմներ արագ յուրացնելու բարձր ունակություն:
Մտածողություն. Բարձր վերլուծական, տրամաբանական մտածողություն, խնդիրներ ինքնուրույն լուծելու (troubleshooting/problem-solving) ձգտում:
Համակարգչային գիտելիքներ. Advanced MS Excel -ի (VLOOKUP, INDEX/MATCH, Pivot Tables) գերազանց տիրապետում:
Լեզուներ. Տեխնիկական անգլերենի կամ ռուսերենի իմացություն (քանի որ ուսուցողական նյութերը, «manual»-ները և Logareon-ի միջազգային support-ի հետ կապը լինելու են այս լեզուներով):
Պահեստային լոգիստիկայի ստանդարտ ընթացակարգերի (FIFO/FEFO, գույքագրում) բիզնես-տրամաբանության ընդհանուր ընկալումը կդիտվի որպես առավելություն։
Ընկերությունը ներդնում է միջազգային WMS համակարգ, որի նախնական իմացությունը պարտադիր չէ. ընկերության պաշտոնական գործընկերը կտրամադրի ամբողջական և խորացված ուսուցում:
Աշխատավայրը գտնվում է Թաիրովում։
Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել hr@foodservice.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Daoine Teagmhála
Luaite ag an bhfostóir san fhógra — le haghaidh ceisteanna agus d'iarratas.