Լոգիստիկայի դեպարտամենտի ղեկավար
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը իր նոր լոգիստիկ համալիր տեղափոխման և բիզնես գործընթացների թվայնացման շրջանակում փնտրում է Լոգիստիկայի դեպարտամենտի ղեկավար։
Լոգիստիկայի դեպարտամենտի ղեկավարը հանդիսնում է ընկերության գործառնական բլոկի առանցքային պատասխանատուն, ղեկավարում է շուրջ 60 աշխատակից ունեցող Պահեստային լոգիստիկայի, Առաքման և Նյութատեխնիկական ապահովման բաժինները՝ ապահովելով վերջիններիս համակարգված փոխգործակցությունն ու լոգիստիկ գործընթացների արդյունավետ կազմակերպումը։
Մասնակցում է WMS (Warehouse Management System) և TMS (Transportation Management System) համակրգերի մշակմանն ու ներդրմանը
Ներդնում է WMS և TMS համակարգերի կիրառումը եթնակա ստորաբաժիններում, իրականացնում է տվյալ ծրագրերի ուսուցում, ապահովելով դրանց ճշգրիտ կրառումը և շարունակաբար կատարելագործում է դեպարտամենտի աշխատանքը
Կառավարում է լոգիստիկ շղթայի բոլոր օղակները
Ընկերության բիզնես նպատակներին համապատասխան կիրառում է ոլորտի միջազգային լավագույն փորձը՝ բարձրացնելով լոգիստիկ շղթայի արդյունավետությունը
բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ բիզնեսի կամ կառավարման ոլորտում)
առնվազն 3 տարվա կառավարման փորձ՝ ցանկալի է լոգիստիկայի կամ ժամանակակից արտադրության ոլորտում
Բազային գիտելիքներ լոգիստիկայի ոլորտում
Մեծ թիմի հետ աշխատաելու և կառավարելու ունակություն
Համակարգչային գրագիտության բարձր մակարդակ (WMS/TMS համակարգերով աշխատանքային փորձը ցանկալի է)
Նոր համակարգչային ծրագրերը արագ յուրացնելու և կիրառելու ունակություն,
Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ տիրապետում
Վերլուծական հմտություններ և նորարարական մոտեցումներ
Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն:
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն hr@foodservice.am էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա դաշտում։
Daoine Teagmhála
Luaite ag an bhfostóir san fhógra — le haghaidh ceisteanna agus d'iarratas.