Ֆինանսական դեպարտամենտի ղեկավար
Մենք փնտրում ենք բարձր վերլուծական ունակություններով և համակարգային մտածողությամբ Ֆինանսական դեպարտամենտի ղեկավար , ով կղեկավարի ընկերության ֆինանսական գործունեությունը, ակտիվորեն կմասնակցի ընկերության թվային փոխակերպմանը, կձևավորի և կներդնի ֆինանսական կառավարման և վերլուծության համակարգը։
Ֆինանսական դեպարտամենտի ղեկավարի աշխատանքի հիմնական արդյունքներն են՝
Արդիական, թվայնացված և արդյունավետ ֆինանսական կառավարման գործընթացներ։
Նոր ERP համակարգի ներդրման ընթացքում ֆինանսական գործառույթի սահուն և արդյունավետ անցում՝ գործող գործընթացներից դեպի նոր համակարգ։
Պահպանված, պատշաճ հաշվառված և արժեքը չկորցնող դրամական և նյութական ակտիվներ։
Ընկերության ստանդարտներին համապատասխան՝ ճշգրիտ և ավտոմատացված կառավարչական հաշվետվություններ։
Ֆինանսական և բիզնես տվյալների հիման վրա ձևավորված որակյալ վերլուծություններ, կանխատեսումներ և առաջարկություններ։
Ռազմավարական որոշումների համար անհրաժեշտ՝ ճշգրիտ, ամբողջական և ժամանակին ֆինանսական ու վերլուծական տեղեկատվություն։
Մասնակցել Ընկերության կառավարմանը և ներկայացնել ֆինանսական արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ։
Շարունակաբար զարգացնել ֆինանսական կառավարման համակարգը՝ այն դարձնելով ավելի թվայնացված, թափանցիկ, կառավարելի և առաջադեմ։
Կառավարել, օտիմալացնել և վերահսկել իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների աշխատանքները։
Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համարժեք պաշտոնում։
Ֆինանսական տվյալները բիզնես ցուցանիշների վերածելու և դրանց հիման վրա եզրակացություններ ու առաջարկություններ ձևավորելու կարողություն։
Ֆինանսական գործընթացների թվայնացման և ավտոմատացման ներդրման փորձ։
Բյուջետավորման, ֆինանսական պլանավորման և կանխատեսումների գործնական փորձ։
Ֆինանսական մոդելավորման և սցենարային վերլուծության հմտություններ։
Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
Ուժեղ վերլուծական և համակարգային մտածողություն։
Մենք հատկապես կարևորում ենք թեկնածուի թվայնացված, թափանցիկ, կառավարելի, վերլուծական և առաջադեմ Ֆինանսական համակարգ ներդնելու ունակությունը։
Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականն ուղարկել hr@foodservice.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Daoine Teagmhála
Luaite ag an bhfostóir san fhógra — le haghaidh ceisteanna agus d'iarratas.