Մասնաճյուղերի սպասարկման թիմի մասնագետ

Acba Bank OJSCYerevanstaffamfoilsithe 24/08/2026
Níl an post seo fógartha a thuilleadh
Bhain an fhoinse an fógra anuas — ní féidir iarratas a dhéanamh tríd an nasc bunaidh a thuilleadh.

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Մասնաճյուղերի սպասարկման մասնագետի աշխատատեղը։

մասնաճյուղերի հետ համագործակցությամբ՝ ընթացիկ փուլում գտնվող վաճառքների կառավարման, խորհրդատ­վության և օժանդակության իրականացում,

վաճառքների արդյունավետության ընթացիկ գնահատում, վաճառքի արդյունավետ կազմակերպման և կառավարման նպատա­կով առա­ջարկների ներկայացում,

մասնաճյուղերի աշխատանքների հա­մա­կարգման և վաճառքների իրականացման նպատակով պոտենցիալ հաճա­խորդ­նե­րի բազաների ձևավորում և վարում,

մասնաճյուղերի խորհրդատուների աշխատանքի վաճառքի բազաների հետ աշխատելու ուղղությամբ կոորդինացում,

վաճառքի խթանման նպատակով արշավների մշակում և անցկացում,

մասնաճյուղերի հետ համագործակցությամբ՝ հաճախորդներին ներկայացվող առաջարկների տիպային ձևերի և անհատական առաջարկների մշակում,

մասնաճյուղեր այցելությունների իրականացում, մասնաճյուղերի աշխատողների սպասարկման վերաբերյալ ուսուցման, մաս­նաճյուղերի միջև փորձի փոխանակման և մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում,

մասնաճյուղերի հետ համագործակցությամբ՝ սպասարկման որակի ընթացիկ խորհրդատվության, օժան­դա­կության իրականացում,

մասնաճյուղերում հա­ճախորդների սպասարկման որակի բարձրացման ուղղված առա­ջարկների ներկայացում։

բարձրագույն կրթություն,

անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,

նվազագույնը 2 տարվա մասնագիտական փորձ ֆինանսաբանկային ոլորտում,

MS Office փաթեթի, մասնավորապես՝ Excel-ի գերազանց իմացություն,

ներկայացման հմտություններ,

բիզնես վերլուծությունների հմտություններ: