Գործառնական մասնագետ/Բեք օֆիս (Տավուշ մասնաճյուղ )

Acba Bank OJSCIjevan, Yerevanstaffamfoilsithe 04/08/2026
Níl an post seo fógartha a thuilleadh
Bhain an fhoinse an fógra anuas — ní féidir iarratas a dhéanamh tríd an nasc bunaidh a thuilleadh.

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Ակբա բանկի Տավուշ մասնաճյուղի թիմը՝ ստանձնելով Գործառնական մասնագետի՝ Բեք օֆիսի  աշխատատեղը։  

Կազմել առանց գրավի տրամադրվող վարկային փաթեթը, եթե առկա է վարկային կո­միտեի որոշումը գործող պայմանագրի որևէ կետի փոփոխության մասին, կազմել նախ­կի­նում կնքված պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրեր,

Իրականացնել գրավադրված գույքին առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում՝ վարձակալության հանձնման և գրավի տվյալներում փոփոխություներ կատարելու թույլտվությունների, ինչպես նաև մարված վարկերի գծով գրավի ազատման գրությունների կազմումը: Ապահովել փաստաթղթերի ստուգումը, տրամադրումը հաճախորդին և մասնաճյուղում կնքված գրավների փակման գործընթացի իրականացումը,

Ստուգել նոր ձևակերպվող վարկին առնչվող, նախկինում կնքված գրավ­նե­րի տվյալները, հավաքագրել նախկինում կնքված պայմանագրերում հայտնաբերված թերությունների շտկումների համար անհրաժեշտ փաստաթղթերը, 

Վարկի տրման ընթացքի վերահսկում, վարկերի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում վարկը ձևակերպող աշխատակիցներին,վարկային գործերի արխիվացում (ընթացիկ և մարված)։

Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության ոլորտում)

Բանկային գործունեության, գրավներին և պայմանագրերին առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն

Ֆինանսաբանկային ոլորտում վարկային փաստաթղթավորման կամ պայմանագրային բաժնի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ

Համակարգչային ընդհանուր գիտելիքներ

Ծանրաբեռնված աշխատանքային պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու կարողություն

Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում

Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն

Հաղորդակցման գերազանց հմտություններ

Թիմային աշխատանքի ունակություն