Руководитель группы продаж
2GIS-ը միջազգային ՏՏ ընկերություն է։ Մենք մշակում ենք քարտեզ, տեղեկատու և նավիգատոր՝ տարբեր քաղաքներում հարմարավետ կյանքի համար։ 2GIS-ի ամսական լսարանը գերազանցում է 80 մլն օգտատերը։
Մենք ներկայացնում ենք երկր ի նշանավոր հավելվածներից մեկը։ Օգնում ենք մարդկանց հարմարավետ ապրել քաղաքում, իսկ բիզնեսին՝ գտնել հաճախորդներ։
Երևանում կոմերցիոն բաժնի ընդլայնման կապակցությամբ հայտարարում ենք մրցույթ՝ Վաճառքի խմբի ղեկավարի պաշտոնը համալրելու համար։
ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋ
Հայերենի և ռուսերենի լավ իմացություն՝ բանավոր և գրավոր։
Ինչ է անհրաժեշտ անել
- Համակարգված ներդնել կոմերցիոն ստանդարտները, վերահսկել և իրականացնել դրանց պահպանման աուդիտ։
- Կազմակերպել և վերահսկել վաճառքի մենեջերների աշխատանքը։
- Ապահովել խմբի ցուցանիշների կատարումը՝ 2GIS-ի գովազդային հնարավորությունների
վաճառքի ծավալի և որակի մասով։
- Զարգացնել խմբի հաճախորդների բազան։
- Կառավարել անձնակազմը՝ ընդունելություն, ուսուցում, մոտիվացում և գնահատում։
- Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ՝ հաճախորդների փորձառությունը
բարելավելու նպատակով։
Պահանջներ
- Հայերենի և ռուսերենի իմացություն, այդ թվում նաև գրավոր։
- Անձնական ակտիվ վաճառքների հաջող փորձ, ինչպես նաև առնվազն 1 տարվա
աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում։
- Վերլուծական տվյալների հետ աշխատելու կարողություն՝ հասկանալ թվերը, կազմել
կանխատեսումներ և տվյալների հիման վրա որոշումներ ընդունել։
- Թիմի կառավարման հմտություններ՝ առաջադրանքների սահմանում, հետադարձ կապի
տրամադրում և աշխատակիցների զարգացում։
- Հաղորդակցման գերազանց հմտություններ և արդյունքի նկատմամբ կողմնորոշվածություն։
Մենք առաջարկում ենք
- Կայուն ՏՏ ընկերություն։
- Պլանի կատարման դեպքում՝ եկամտի բարձր մակարդակ (ֆիքսված աշխատավարձ +
վաճառքի տոկոս)։
- Վճարվող արձակուրդ և ժամանակավոր անաշխատունակության նպաստ։
- Ընկերության շրջանակում լրացուցիչ ուսուցման հնարավորություն, վաճառքի ուսուցում 2GIS
համակարգում և ստաժավորում։
- Արտաքին հանգամանքներից անկախ աշխատելու և վաստակելու հնարավորություն։
- Շուկայում պահանջված գերազանց արտադրանք։
- Բարձր եկամտի հնարավորություն՝ «առանց վերին սահմանաչափի»։ Ընդհանուր եկամուտը
կախված է ձեր մասնագիտական կառավարումից և ձեր թիմի գործադրած ջանքերից։
- Աշխատանքային գրաֆիկ՝ 09:30-18:30, երկուշաբթիից ուրբաթ։ Հանգստանում ենք
հանգստյան և տոն օրերին։
- Հարմարավետ և ժամանակակից գրասենյակ քաղաքի կենտրոնում։
Հաճախ տրվող հարցերի պատասխաններ
- Հարցազրույցի առաջին փուլը հնարավոր է անցնել առցանց։
- Աշխատանքը լրիվ դրույքով և գրասենյակային է՝ Երևան քաղաքում։
- Հայերենի իմացությունը պարտադիր է։
- Աշխատավարձի մակարդակը կքննարկվի համապատասխան թեկնածուի հետ։
- Նախատեսված են հաստիքի ծանոթացում, ուսուցում և ստաժավորում։