Կոմերցիոն տնօրեն
Ղեկավարել և զարգացնել ընկերության կոմերցիոն գործունեությունը՝ ապահովելով վաճառքների աճը, եկամտաբերության բարձրացումը, շուկայի ընդլայնումը և ընկերության ռազմավարական նպատակների իրականացումը։ Համակարգել վաճառքի, բիզնեսի զարգացման, գնագոյացման և հաճախորդների հետ համագործակցության գործընթացները՝ ապահովելով արդյունավետ աշխատանք
Մշակել և իրականացնել ընկերության կոմերցիոն ռազմավարությունը։
Ղեկավարել վաճառքի և կոմերցիոն ստորաբաժանումների աշխատանքը։
Վերլուծել շուկան, մրցակիցներին և վաճառքի ցուցանիշները՝ առաջարկելով զարգացման նոր հնարավորություններ։
Մշակել և իրականացնել վաճառքների աճին ուղղված նախաձեռնություններ։
Կազմակերպել և վերահսկել գնագոյացման, զեղչային և կոմերցիոն առաջարկների մշակման գործընթացը։
Հաստատել և զարգացնել երկարաժամկետ համագործակցություն գործընկերների և խոշոր հաճախորդների հետ։
Համագործակցել մարքեթինգի, լոգիստիկայի, ֆինանսական և այլ ստորաբաժանումների հետ՝ ապահովելով բիզնես գործընթացների արդյունավետ իրականացումը։
Վերահսկել վաճառքների կանխատեսումների, բյուջեների և հաշվետվությունների պատրաստումը։
Ներկայացնել ընկերության կոմերցիոն գործունեության արդյունքները ղեկավարությանը և առաջարկել բարելավման ծրագրեր։
Մասնակցել նոր բիզնես ուղղությունների, նախագծերի և ծառայությունների զարգացմանը։
Ապահովել հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակը։
Բարձրագույն կրթություն՝ բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտում։
Առնվազն 5 տարվա ղեկավար աշխատանքային փորձ վաճառքի կամ կոմերցիոն կառավարման ոլորտում։
Վաճառքների կառավարման, բանակցությունների և ռազմավարական պլանավորման փորձ։
Ֆինանսական և կոմերցիոն ցուցանիշների վերլուծության հմտություններ։
MS Office ծրագրերի և CRM համակարգերի լավ իմացություն։
Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների լավ իմացություն։