Sales and Service Specialist in Yerevan SC
Viva-ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, նպատակասլաց և հաղորդակցման գերազանց հմտություններով վաճառքի և սպասարկման մասնագետի՝ անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությամբ:
- Հաճախորդներին մատուցել ծառայություններ՝ ընկերության կողմից սահմանված չափանիշներին և պլանային ցուցանիշներին համապատասխան, ինչպես նաև հետևել դրանց իրականացմանը,
- Հաճախորդներին տեղեկացնել և տրամադրել անհրաժեշտ գովազդային նյութեր (ապրանքների, ծառայությունների և սակագների բնութագրեր),
- Տրամադրել տեխնիկական աջակցություն ապրանքների/ ծառայությունների ակտիվացման/ ապաակտիվացման գործընթացում:
- Վաճառել բջջային հեռախոսներ/սարքեր, տվյալների փոխանցման սարքեր և աքսեսուարներ,
- Մատուցել ծառայություններ կանխավճարային/ հետվճարային ապրանքատեսակների, ձայնային և տվյալների փոխանցման սակագների վերաբերյալ,
- Պատրաստել հաշվետվություններ,
- Ապահովել բաժանորդների հայտերի և բողոքների մշակումը,
- Ապահովել հաճախորդների տվյալների և ընկերության գործունեության/ստանդարտների գաղտնիությունը:
- Բարձրագույն կրթություն:
- Հաճախորդների սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:
- Բիլինգային համակարգերում տարբեր գործարքների իրականացման իմացությունը ցանկալի է:
- Ընկերության և մրցակիցների սակագների/ ապրանքատեսակների/ ծառայությունների/ փաթեթների իմացություն:
- Համակարգչային հմտություններ (Word, Excel):
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
- Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ:
- Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցություններ վարելու լավ հմտություններ:
- Կոնֆլիկտների և սթրեսի կառավարման հմտություններ:
Միացի՛ր մեզ և կստանաս՝
- Առողջության ապահովագրություն,
- Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ,
- Պարգևավճարներ,
- Ուսուցման և զարգացման հնարավորություններ,
- Որոշակի վճարովի հանգստյան օրեր,
- Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ:
Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից: