Կորպորատիվ վաճառքի մասնագետ

VIP TRAVELYerevanstaffampublié le 25/08/2026

VIP Travel-ը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և արդյունքամետ կորպորատիվ վաճառքի մասնագետ , ով կզբաղվի ընկերության ծառայությունների ներկայացմամբ և կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության զարգացմամբ։

Նոր կորպորատիվ հաճախորդների որոնում և ներգրավում

Ընկերությունների հետ կապի հաստատում, հանդիպումների կազմակերպում և բանակցությունների վարում

VIP Company-ի ծառայությունների և կորպորատիվ առաջարկների ներկայացում

Հաճախորդի կարիքների բացահայտում և համապատասխան անհատական առաջարկների մշակում

Կոմերցիոն առաջարկների պատրաստում և ներկայացում

Գործարքների ամբողջական վաճառքի գործընթացի վարում՝ առաջին կապից մինչև պայմանագրի կնքում

Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ, ցանկալի է՝ B2B / կորպորատիվ վաճառքներում

Բանակցություններ վարելու և ծառայություններ ներկայացնելու զարգացած հմտություններ

Գրագետ և վստահ հաղորդակցման ունակություն

Նոր հաճախորդների հետ ինքնուրույն կապ հաստատելու և համագործակցություն զարգացնելու պատրաստակամություն

Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

MS Office ծրագրերի և CRM համակարգերի հետ աշխատելու հմտությունները կդիտվեն որպես առավելություն

📩 Դիմելու համար խնդրում ենք  ուղարկել Ձեր CV-ն՝ b2b@viptravel.am էլ․ հասցեին, թեմա դաշտում նշելով «Կորպորատիվ վաճառքի մասնագետ» հաստիքի անվանումը։