Specialist of Construcation and Maintenance Works
Team Telecom Armenia -ն փնտրում է Շինարարական և շահագործման աշխատանքների վերահսկման մասնագետ , ով պատասխանատու կլինի Ընկերության շենքերի և տարածքների շինարարական, վերանորոգման և տեխնիկական աշխատանքների կազմակերպման, համակարգման և վերահսկման համար։
Համակարգել և վերահսկել Ընկերության շինարարական, վերանորոգման, տեխնիկական և սպասարկման աշխատանքները։
Ապահովել աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը՝ համաձայն հաստատված պահանջների։
Համակարգել Ընկերության գրասենյակային, պահեստային և այլ տարածքների կահավորման, բարելավման, ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքները։
Մասնակցել շինարարական և տեխնիկական աշխատանքների իրականացման գործընթացին․ նախագծային, տեխնիկական, նախահաշվային փաստաթղթերի մշակում, բյուջեի պլանավորում։
Կազմակերպել և ապահովել շինարարական և տեխնիկական աշխատանքների համար անհրաժեշտ թույլտվությունների, տեխնիկական պայմանների և այլ փաստաթղթերի ստացման գործընթացը:
Համագործակցել կապալառուների, նախագծային կազմակերպությունների, մատակարարների և այլ գործընկերների հետ՝ ապահովելով աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու իրականացումը։
Բարձրագույն կրթություն շինարարության, ճարտարագիտության կամ հարակից ոլորտներում;
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ շինարարական աշխատանքների կառավարման/կազմակերպման ոլորտներում;
Շինարարական նորմերի և տեխնիկական փաստաթղթերի լավ իմացություն;
Համագործակցելու և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
Ժամանակը կառավարելու կարողություն;
Կազմակերպչական ձիրք;
Համակարգչային գերազանց գիտելիքներ;
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.telecomarmenia.am