Monitoing Specialist of Technical Works

"Telecom Armenia" OJSCYerevanstaffampublié le 11/09/2026

Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Տեխնիկական աշխատանքների վերահսկման մասնագետ , ով պատասխանատու կլինի   ցանցի աշխատանքների վերահսկման և հաշվետվությունների կազմման համար։

Վերահսկել ցանցի աշխատանքները։

Ստուգել կատարված աշխատանքների որակական տվյալները։

Ստուգել օգտագործված նյութերի քանակական համապատասխանությունը ներկայացված հաշվետվություններին։

Ապահովել փաստաթղթաշրջանառության գործընթացը։

Տրամադրել ամսական հաշվետվություններ։

Բարձրագույն կրթություն;

Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;

Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության բնագավառում ողջունելի է;

MS Office ծրագրերի (Excel, Word, Power Point) գերազանց իմացություն;

Հայկական ծրագրերի իմացություն (ՀԾ);

Վերլուծական մտածողություն;

Առաջնահերթություններ սահմանելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ;

Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն և պատրաստակամություն;

Ժամանակը կառավարելու ունակություն;

Միջֆունկցիոնալ արդյունավետ հարաբերություններ կառուցելու կարողություն;

Թիմում աշխատելու գերազանց հմտություններ;

Հայերեն լեզվի գերազանց իմացություն, տեխնիկական անգլերենի իմացություն։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով`   hrm@telecomarmenia.am

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը - www.telecomarmenia.am

Personne de contact

Mentionnée par l'employeur dans l'annonce — pour vos questions et votre candidature.