Assistant to General Director
Team Telecom Armenia -ն փնտրում է Գլխավոր տնօրենի օգնական, ով պատասխանատու կլինի տնօրենի աշխատանքային գործունեության արդյունավետ կազմակերպման և օրակարգի կառավարման, ստորաբաժանումների միջև տեղեկատվության ու հանձնարարականների համակարգման, ինչպես նաև ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերահսկման համար։
Ապահովել գլխավոր տնօրենի ամենօրյա աշխատանքային գործունեության արդյունավետ կազմակերպումը։
Կազմակերպել և վարել գլխավոր տնօրենի աշխատանքային օրացույցը, հանդիպումները, խորհրդակցությունները և գործնական այցերը։
Նախապատրաստել հանդիպումների, նիստերի և խորհրդակցությունների համար անհրաժեշտ նյութերը։
Կազմակերպել և համակարգել գլխավոր տնօրենի հանձնարարականների փոխանցումը համապատասխան ստորաբաժանումներին և վերահսկել դրանց կատարման ժամկետները։
Վարել գլխավոր տնօրենին հասցեագրված նամակագրությունը, փաստաթղթաշրջանառությունը։
Կազմակերպել և համակարգել հանդիպումները ընկերության ղեկավար կազմի, աշխատակիցների, գործընկերների հետ։
Հետևել գլխավոր տնօրենի հանձնարարականների կատարման ընթացքին և անհրաժեշտության դեպքում ներկայացնել համապատասխան հիշեցումներ և ամփոփ տեղեկատվություն։
Ապահովել ստացված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունն ու պատշաճ պահպանումը։
Կազմակերպել գործուղումները՝ ներառյալ տոմսերի, կացության, հանդիպումների և այլ կազմակերպչական հարցերի համակարգումը։
Կատարել պաշտոնի շրջանակներում գլխավոր տնօրենի կողմից տրված այլ հանձնարարականներ։
Բարձրագույն կրթություն;
Առնվազն 2–3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ղեկավարի օգնական, գրասենյակի/վարչական համակարգող կամ նմանատիպ պաշտոնում;
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
MS Office ծրագրերի (Excel, Word, Power Point) իմացություն;
Հաղորդակցվելու գերազանց հմտություններ; ճկունություն
Նախաձեռնողականություն, ճկունություն;
Պատրաստակամություն փոփոխություններին;
Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
Առաջնահեր թ ություններ սահմանելու կարողություն;
Սթրեսակայունություն;
Պատասխանատվություն, ուշադրություն մանրուքներին;
Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն;
Վերլուծական մտածողություն;
Թիմային աշխատանքի և լավ հարաբերությունների պահպանման հմտություններ:
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@telecomarmenia.am էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Գլխավոր տնօրենի օգնական ։
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը ` www.telecomarmenia.am
Personne de contact
Mentionnée par l'employeur dans l'annonce — pour vos questions et votre candidature.